մարդի՜կ, ներեցէք։ մոռացել էի հոսանքի վարձը վճարել, դրա համար սպասարկիչը անջատուել էր։
ինձ թուաց վթար ա, չնայած որ վթարների համար գրածս սկրիպտը չէր աշխատել։
#անկապ #սպասարկիչ #անջատում #հոսանք #անքուն
ես տարբեր տեղերում եմ սպագետի կերել։ կան տեղեր որ հաց չեն տալիս ինչքան էլ խնդրես, կան տեղեր, որ թարս են նայում բայց տալիս են ու կան տեղեր որտեղ միշտ տալիս են։
ինձ բոլոր տեղերում էլ օկ ա սնուելը։
կան մարդիկ որոնք գնահատում են հաց չտուող ռեստորանների գաղափարական ընտրութիւնը ու դա համարում են պրոֆեսիոնալիզմ։
չգիտեմ ինչի ինձ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են միշտ դուր գալիս, ու հաւատում եմ, որ լուրջ խնդիրներ չեն դրանք։
մտածում եմ, որ եթե մի քիչ ջանք թափեն ու աջակցութիւն ստանան իմ կողմից կը կարողանան յաղթահարել իրենց խնդիրները։
բայց արդիւնքում չհասկացուած, չգնահատուած, չյաջողած ու ջղայնացած եմ մնում։
միւս կողմից նորմալ մարդիկ են շատ ձանձրալի։
ոսկէ միջինը դեռ չեմ գտել։
ամէն մարդ պէտք ա իր համար յաղթահարելի խելագառութիւն ունենայ։ ոչ աւել ոչ պակաս։
բանականութիւնը նորմալ չի։ մենք ինչ որ կերպ շեղուել ենք նորմայից ու հիմա փորձում ենք ամէն գնով արդարացնել ու վեհացնել դա։ բանականութիւնը շեղում ա։ իրականութեան մէջ ճաք ա, որ փորձում ենք մեծացնել։ ու մի օր երեւի-հաստատ կը վերացնենք ամէնը։
աշխատում եմ չմեղադրել ինձ տշող մարդկանց։ կեանքը բարդ ա, շատերը վատ փորձառութիւն են ունեցել։ ժամանակի ընթացքում բնաւորութիւն են ձեռք բերել, որը նպաստում ա յարմար ապրելուն։
կարեւորը էն ա, որ մենք մեզ լաւ ճանաչենք։ ես ինձ լաւ եմ ճանաչում։
գիտէ՞ք կեանքը ինչով ա անարդար։ ասենք ես լիքը մարդ գիտեմ, որոնք տարբեր հորմոնալ խանգարումներ ունեն, բայց ձեւի համար մէկը չկայ ում մօտ էն «երջանկութեան» հորմոններից շատ արտադրուի։ մենակ բացասական հետեւանքներ։ մենակ։
երանի՜ կախարդելիս կախարդուած չլինեմ
https://օրագիր.հայ/tigran/erani-kakhardelis-kakhardowats-ch-linem