տիգրան · @tigran
85 followers · 3207 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ասում ա՝ երեխաները գիտեն որ երկինքը կապոյտ ա, բայց չգիտեն ինչ անել երբ բա ընկնում ա։

#երեխայ #խնդիրներ #կեանք #անկում #երկինք

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
78 followers · 2976 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինչ ահաւոր ա, երբ մարդիկ սեփական զգացմունքների կամ դրանց արտայայտման հետ խնդիր են ունենում ու փորձում են դիմացինի վրայ պրոեկտել էդ խնդիրը։

դիցուք երբ մէկը խօսում ա հայրենասիրութիւնից, նման մարդիկ առաջինը հարցնում են պատերազմում կռուած լինելը։ դա խօսում ա հարցնողի արժէքների ու պատկերացումների մասին, բայց չի նշանակում որ հարցնողը կռուած ա։ շատ յաճախ դա նշանակում ա, որ հարցնողը իրեն հայրենասէր չի համարում ու փորձում ա ճնշել նաեւ դիմացինի զգացմունքները։ զի եթե ինքը իր պատկերացումներով ոչնչութիւն ա ապա ինչի պէտք ա դիմացինը ոչնչութիւն չլինի։ (ճնշուած չլինի)

հայրենասիրութիւնը էստեղ օրինակ էր, նոյնը կարող եմ շատ տարբեր թեմաների մասին ասել։ երեւի բոլորս էլ հասկանում ենք որ մարդու պահուացքը ու դրսեւորումները իր մասին են ոչ թե երեւոյթի։ զի երեւոյթի մասին պատկերացումները շատ տարբեր կարող են լինել։

էստեղ խնդիրը մարդու ընկալման մէջ ա։ թե ոնց ա ինքը իրեն տեսնում այլ մարդկանց կողքին։ թե ինչքան կարեւոր ա համարում սեփական համոզմունքները ու ինչքան անպատրաստ ա ընդունել տարբերուող կարծիք։ թե ոնց ա նա փորձում ցածրացնել միւսներին, իրեն հաւասար դարձնելու համար։

նման մարդիկ երբեք չեն զարգանում, զի ցածրացնում են իրենց շուրջը եղած բոլորին ու լինում շրջապատուած ցածր մարդկանցով։

#շրջապատ #անկում #դեգրադացիա #սէր #արտայայտում #զգացմունքներ #ընկերներ #պատկերացումներ #մարդիկ

Last updated 2 years ago