մարդի՜կ, ներեցէք։ մոռացել էի հոսանքի վարձը վճարել, դրա համար սպասարկիչը անջատուել էր։
ինձ թուաց վթար ա, չնայած որ վթարների համար գրածս սկրիպտը չէր աշխատել։
#անկապ #սպասարկիչ #անջատում #հոսանք #անքուն
երբ հայատառ դոմենները նոր էին, ինձ մօտ անվստահութիւն կար դրանցով աշխատող կայքերի հանդէպ։
պատճառներից մէկը էն էր, որ մի շարք ծրագրեր, ծառայութիւններ, կապի միջոցներ չէն սպասարկում հայերէն տառերը, ուր մնաց դոմենները։
երկրորդ պատճառը էր էր, որ վախենում էի որ մարդիկ չկարողանան մտնել էդ կայքեր, զի նոյնիսկ հայատառ ստեղնաշար չունեն հասցէն հաւաքելու համար։
երրորդ պատճառը դրանց ժամանակավրեպ լինել էր։ զի եթե հայերը քիչ են, հայատառ գրողները աւելի քիչ, իսկ այլ ազգի մարդիկ առհասարակ չեն մտնելու, ապա դժուար կայքը կամ ծառայութիւնը երկար կեանք ունենայ։
էդ խնդիրների մի մասը արդէն լուծուած են, զի մենք բոլորս աշխատել ենք էդ ուղղութեամբ։ ես ինքս դոմենների ոլորտում աշխատելով առընչուել եմ դրանց հետ եւ հետեւողական աշխատել որ լուծուեն։
ամնիկը՝ հայատառ դոմենը սպասարկող ընկերութիւնը, նոյնպէս լիքը ջանք ա դնում որ էդ խնդիրները լուծուն։ կարծեմ վերջերս էլ աշխատում էին հայատառ էլ. հասցեների համատեղելիութեան ուղղութեամբ։
նաեւ իմ վստահութիւնը աճեց, թութ.հայ-ից օգտուելու ընթացքում, զի համոզուեցի որ շատ օգտատեր պէտք չի դրա լինելիութեան համար։
սա պատմում եմ, զի մտածում եմ միգուցէ ձեզ մօտ էլ կայ էդ անվստահութիւնը։ բայց իմացէք, որ անկախ նրանից ինչքան մարդ ա օգտուում անքուն.հայ-ից մէկ ա ես պահելու եմ էս հանգոյցը, ինչքան էլ եկամուտ չբերի name.am-ը տրամադրելու ա էդ դոմնենրը իսկ ամնիկը սպասարկելու ա։ եթե աւելի մանրանամ պէտա ա ասեմ նաեւ, որ ինչքան էլ հայատառ գրող չլինի մէկ ա հայերէնը մնալու ա ու մենք ամեն ինչ անելու ենք որ բոլոր հարթակներում դա աշխատի։
#հայերէն #հայատառ թութ #մաստոդոն #դոմեն #տիրոյթ #անքուն #ցանց #համայնք #վստահութիւն #անվստահութիւն
#անվստահութիւն #վստահութիւն #համայնք #ցանց #անքուն #տիրոյթ #դոմեն #մաստոդոն #հայատառ #հայերէն
ինստագրամով ընկերոջս ուղարկում եմ անքուն.հայ-ի punycode հասցէն, որ մոբայլ յաւելուածով կարողանայ մտնել։ փորձում ա չի կարողանում։
յետոյ ես եմ ստուգում ուղարկածս հասէն ու ջոկում եմ որ իրօք չի աշխատում։
չգիտեմ ինչ տրամաբանութեամբ ինստագրամը փոխել ա իմ գրածը։
ես ուղարկել եմ՝
xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
ինստագրամը ցոյց ա տուել՝
xn—y9a6bah4ck.xn—y9a3aq
եթե ուշադիր նայէք երկու կարճ գծիկը փոխել ա մէկ երկարով։
ես գիտէի որ ֆէյսբուքենք սրիկայ են, բայց չգիտէի որ էնքան, որ արդէն մարդկանց նամակներն եմ խմբագրում։
ասենք ո՞վ իրաւունք ունի փոխելու իմ նամակը, ով գիտի ինչ ա նշանակում իմ համար էդ գծիկները։ աբսուրդ ա։ վաղը էմոջինը ու կետադրութիւնը կփոխեն, միւս օրը կոնտեքստը։
ու մարդիկ ասելու են՝ «ես դէմ չեմ, իմ օգտին են անում։ փոխում են որ ճիշտ լինի կէտադրութիւն, միտքը, սմայլիկը» ու տէնց։
#անքուն #նամակ #դաշնեզերք #մաստոդոն #ինստագրամ #ֆէյսբուք
նկատել եմ որ թթում գրանցուելուց յետոյ մի հատ էլ անքուն-ում են գրանցւում նոյն մարդիկ։
- եթե դա անում էք պահուստային հաշիւ ունենալու համար օկ ա, բայց եթե մտածում են թթից չէք կարող տեսնել ու հետեւել անքունի մարդկանց, ասեմ որ կարող էք։ մաստոդոնի կայֆը դրանում ա։
մարդիկ սիրում են մտածել որ ինչ որ շատ գաղտնի բան են բացայայտել, ու դրա համար շատ կարեւոր նշանակութիւն ունի դա։ ու կապ չունի դրանից առաջ ինչքան են լսել էդ մասին, կամ իմացել։
որ միշտ բոլորին ասում եմ, սերուեր ունեմ, իմ սոց ցանցը ու իմ չատերը ունեմ, որ ասում եմ եկէք ձեզ գրանցեմ ըտեղով գրէք, իմ մօտով շփուենք բանի տեղ չեն դնում, իգնոռում ծիծաղում են։ բայց էն օրը ԱԾ-ի մասին խօսելիս, բառարան.հայ-ի տեղը անքուն.հայ մտայ…… վաու՜ բիզդեց բացայայտում արեցին մարդիկ։ գաղտնի սոց ցանցը ջրի երես հելաւ, նոյնիսկ գրանցուող եղաւ։
մի խօսքով ուզում էի ասել, մարդկանց համար կարեւոր ա լեգենդները, դավադրութիւնները, գաղտնիքները, մասոնները բայց ոչ բուն ինֆորմացիան, որ միշտ բաց ա եղել։
#բացայայտում #անքուն #գաղտնիք #դաւադրութիւն
նեթֆիքսով քնի մասին վաւերագրական ֆիլմ գտայ։ վերջն ա։ ասում ա՝ նոյն ժամին քնելը կարեւոր չի, բայց շատ կարեւոր ա նոյն ժամին զարթնելը։
անքունում արդէն հնարաւոր ա աւտոմատացնել գրառումներ ջնջելու գործընթացը։ երեւի կը լինեն մարդիկ, որոնց հետաքրքիր կը լինի սա։
ուզում եմ անքուն ընկերների մի քանի խումբ ունենալ, որ տեղս պարբերաբար փոխեմ։ հոգնում եմ նոյն տեղում, նոյն մարդկանց հետ լռուելուց։
#անքուն
ուզում եմ ասել, որ մեր հանգոյցները՝ թութ, անքուն, ծմակուտ, vostain, չոլ, unmensch բաւականին քուլ տեղեր են ու մենք բաւականին առաջադէմ միջոցներով ենք իրար հետ կապ պահում։
եթե մարդիկ կպել են ֆբ-ին, ինստա-ին ու թուիթերին ու չեն բարեհաճում գալ՝ տեսնել թե ինչ ենք առաջարկում իրենց, ապա թող տէնց էլ գովազդ նայելով ու ապրանքի տեղ օգտագործուելով ապրեն։
ինձ համար, որպէս ադմին միայն գլխացաւանք ա շատ մարդ պահելը, աւելորդ պատասխանատուութիւն։
ինչ որ պահից ես էլ կը փակեմ գրանցումը։