տիգրան · @tigran
106 followers · 4099 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ի դէպ նկատել եմ որ ոստիկանները չեն սիրում երբ իրենց նամակով կամ 102-ով ես դիմում։ ուզում են որ գնաս բաժին ու տեղում հաղորդում տաս։

լաւ չեմ հասկանում ինչով ա պայմանաւորուած, բայց գիտեմ, որ 102 զանգելը որոշակի լրջութիւն ա տալիս գործին։

դէ իրականում նոյնն էլ նամակը զի եթե նամակով ես դիմում որոշակի պարտաւորութիւններ ես դնում ոստիկանի վրայ, օրինակ նամակով սեղմ ժամկէտներում հետ պատասխանելու։

ու սրանք բնաւ լաւ կամ վատ ոստիկան լինելու մասին չի։ նոյնը մեր գործում էլ կայ։

օրինակ երբ ինձ առաջադրանք են տալիս գործի տեղը աւելի հաճելի ա իմ հայեցողութեամբ անեմ քան ջիռայով, էսթիմէյշնով, դէդլայնով ու ամենօրեայ զեկոյցով։

#աշխատանք #մարդիկ #ոստիկանութիւն #ոստիկան #գործ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
96 followers · 3700 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

@inky @hanabi

ասում ա՝ աշխատանքից յետոյ ես փորձում եմ նորից ինձ նման դառնալ

#աշխատանք #ասում_ա

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
96 followers · 3688 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

լինում ա, որ առաքում ես պատուիրում, վարորդը ամռան շոգին, խցանումների միջով հազիւ հասնում ա բայց հասցէն սխալ ա լինում։

դէ հայաստանում փողոցները անուն ազգանուն ունեն, լինում ա նոյն անունով 3-4 փողոց լինի։

առաքիչը ստիպուած միւս հասցէով ա գնում ու երեւի հաստատ շատ ա ջղայնանում։

ես սա գիտեմ իմ փորձից։ ինձ ասում են սարքի էս բանը ու վերջում ասում՝ չէէէէ որոշեցինք փոխել։ չնայած որ իրենց հաշուին ա լինում էդ փոփոխութիւնը, մէկ ա ինձ համար ա տհաճ իմանալ որ անտեղի ջանք եմ թափել։ զի գումարից բացի մարդու համար կարեւոր ա գնահատուած լինելը։

երբ ինձ հարցրին, ինչը կը ստիպի աշխատանքից դուրս գալ մէկ ամիս անց, ասեցի՝ եթե ինչ հասկացուած ու գնահատուած չզգամ։ բան չկարողացան ասել։ ես գիտէի որ մինչեւ ինձ մարդիկ պատասխանել էին՝ դուրս կը գանք եթե աւելի բարձր վարձատրող լինի։

#գնահատանք #գնահատել #առաքում #վարձատրութիւն #աշխատանք

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
86 followers · 3371 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

մէկը կար, ֆրիլանս գործ էր վերցնում ու տալիս ուրիշը անի։ բայց ներկայացնում էր որ ինքն ա անում։

ու նէնց ա լինում որ իրական աշխատողը փոխւում ա։ բագ ա լինում։ նոր աշխատողին ասում են՝ էս ֆիքսի 5 րոպէում զի քո արածն ա, գիտես ինչից ա։ դէ արի ու բացատրի որ իրա արածը չի։

#զրոյց #աշխատանք #ֆրիլանս #միջնորդ #գործ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
86 followers · 3262 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինձ թուում ա աշխատանք գտնելու մեխանիզմները լաւը չեն։

ու երեւի ամենալաւ մեխանիզմը ծանօթովն ա, զի ծանօթը համ թեկնածուին լաւ գիտի համ գործի բնոյթը։

հաւանաբար մեծ կազմակերպութիւններն էլ են դա հասկացել, որ գումար են առաջարկում ծանօթին բերողին։

էդ մասին նաեւ էստեղ են խօսում։ շատ խորհուրդ կը տամ դիտել՝

youtu.be/DTfWDOm39lc

#աշխատանք #գործ #ծանօթ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

մի շրջան կար, երբ մատուցողի գործը մեծ պահանջարկ ուներ, բայց մարդիկ չէին աշխատում զի ուրիշի մոխրաման դատարկելը թեմայ էր։ նախընտրում էին ծնողների հաշուին ապրել։

հիմա որ նայում ես մոխրաման փոխելու մէջ նուաստացուցիչ բան չկայ, բայց իրենց գաղափարական միջավայրում էդ լուրջ տաբու էր։

ու դրա պատճառով էդ մարդիկ աշխատել չսովորեցին, խնայողութիւններ չունեցան, նոր միջավայր չընկան։ մինչեւ հիմա ծնողների թոշակով են ապրում։

բայց որ հարցնես կարան հիմնաւորէն ամէն բան։

#աշխատանք #տաբու #միջավայր

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2550 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

շաբաթ-կիրակի ինձ աւելի հանգիստ եմ զգում քան մնացած օրերին, բայց լրիւ նոյն ձեւ եմ ապրում։

ո՞նց

նէնց տպաւորութիւն ա, որ բոլոր զգացմունքները մի անգամ եմ ունեցել ու հիմա յիշելով եմ ապրում։

կը լինի՞ ամէն պահի նորից որոշեմ ինձ ոնց զգամ, թե՞ յիշողութեան իմաստը կը կորի։

#օր #զգացմունք #կեանք #աշխատանք #պահ #յիշողութիւն

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ծրագրաւորումը որպէս մեծ պահանջարկ ունեցող մասնագիտութիւն նպաստում ա ոլորտ եկող մարդկանց ապաքեարթեցմանը։

#մասնագիտութիւն #աշխատանք #զարգացում #ծրագրաւորում

Last updated 4 years ago