լինում ա, որ առաքում ես պատուիրում, վարորդը ամռան շոգին, խցանումների միջով հազիւ հասնում ա բայց հասցէն սխալ ա լինում։
դէ հայաստանում փողոցները անուն ազգանուն ունեն, լինում ա նոյն անունով 3-4 փողոց լինի։
առաքիչը ստիպուած միւս հասցէով ա գնում ու երեւի հաստատ շատ ա ջղայնանում։
ես սա գիտեմ իմ փորձից։ ինձ ասում են սարքի էս բանը ու վերջում ասում՝ չէէէէ որոշեցինք փոխել։ չնայած որ իրենց հաշուին ա լինում էդ փոփոխութիւնը, մէկ ա ինձ համար ա տհաճ իմանալ որ անտեղի ջանք եմ թափել։ զի գումարից բացի մարդու համար կարեւոր ա գնահատուած լինելը։
երբ ինձ հարցրին, ինչը կը ստիպի աշխատանքից դուրս գալ մէկ ամիս անց, ասեցի՝ եթե ինչ հասկացուած ու գնահատուած չզգամ։ բան չկարողացան ասել։ ես գիտէի որ մինչեւ ինձ մարդիկ պատասխանել էին՝ դուրս կը գանք եթե աւելի բարձր վարձատրող լինի։
#գնահատանք #գնահատել #առաքում #վարձատրութիւն #աշխատանք