գիտէք, բլոգ գրելը ինչ համար շատ կարեւոր արարողութիւն ա։ դրանով ես ֆիքսում եմ իմ ներկայ «վիճակը»։ զգում եմ որ ինչ որ կէտի եմ հասել, նոր բան եմ սովորել, զարգացել եմ։
գիտեմ ասածս լուրջ չէք ընդունի, բայց ինձ համար չկայ բլոգելու իդելական յաւելուած։
writefreely-ն բաւականին մօտ ա իմ պատկերացրած յաւելուածին, միայն թե ux ական խնդիրներ ունի եւ աշխատում ա php-ով։
եթե աշխատեր ասենք ruby-ով միգուցէ ֆորք անէի ու ux-ը փոխէի։ բայց php համ չեմ սիրում համ էլ վախենում եմ խոցելիութիւն ունենայ։
jekyll-ն էլ ա լաւիկը։ ի հարկէ ես շատ լաւ չեմ կարողանում օգտուել իրանից, բայց կարծես activitypub-ով չի խօսում։
wordpress-ից չեմ օգտուել բայց էլի php-ն վանում ա։ ժամանակին շատ էի խորացել joomla-ի մէջ, որը նոյն մակարդակի բան ա։ հիմա երկուսի հաւէսն էլ չունեմ։
բացեցի rss ընթերցիչս ու պատահական բլոգ սկսեցի կարդալ։ շատ դեպրեսիւ ու տխուր բլոգ էր խնդիրների ու միայնակ լինելու մասին։ նայեցի, 2018թ.-ին էր գրուած։ դրանից յետոյ հարիւրաւոր ուրիշ գրառումներ էր արել, բայց չգիտեմ ոնց էդ հինը կարդացի։ յետոյ նայեցի, յիշեցի ում բլոգն ա։
վստահ եմ հիմա իր մօտ ամէն ինչ լաւ ա, չնայած, որ վաղուց չէնք շփուել։
ինձ գրաւեց էն փաստը որ մարդը էդքան հին պատմութիւն ունի, ու էտքան շատ ա բլոգել։ հիմա նա կարող ա ետ գնալ ու կարդալ թե ինչ էր մտածում էն ժամանակ ու թէ ոնց ա փոխուել։
դէ ի հարկէ մենք էլ էստեղ ենք բլոգում, բայց նոյն զգացումը չունեմ։ պէտք ա նորից սկսել բլոգել։
#rss #ժամանակ #պատմութիւն #բլոգ
աւագ դպրոցի աշակերտը իր տնայինները բլոգում ա։ չգիտեմ ով ա բայց շատ ապրի։
աւագ դպրոցի աշակերտը իր տնայինները բլոգում ա հրապարկել։ չգիտեմ ով ա բայց շատ ապրի։
ժպտացող ծուղակներ
մարդի՜կ, գոնէ 5 տարին մէկ ձեր բլոգում գրառում արէք, որ ես պատահաբար տեսնեմ ու հաճելիօրէն զարմանամ։