տիգրան · @tigran
86 followers · 3367 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

միշտ նէնց եմ ջղայնանում իմ վրայ, որ չեմ գնահատում ինձ, իմ ժամանակը ու ջանքը։

ասենք ո՞վ են էդ մարդիկ, ինչի՞ եմ ես հանդուրժում իրանց լատինատառ գրելը, ու փորձում կապ ստեղծել։ լրիւ թքած ունեմ։

հոգնել եմ իմ վրայով անցնելուց, ինձ ցածրացնելուց, շփող դառնալու ջանքերիցս։ ես շփուող չեմ զի չեմ ուզում շփուել բոլորի հետ։ պէտք ա ուղղակի ընդունեմ դա, որ չհիասթափեցնեմ ինձ։

լրիւ անկապ ընկնում եմ մարդկանց հետեւից, բզում ու լիքը օգտակար բան պատմում։ իրանք էլ զարմանում են ու հիանում բայց լրիւ անկապ, էդ իրանց պէտք չի, զի իրանք դրա կարիքը չունեն։

ես շատ եմ ջանք թափում, իրօք շատ։ բայց երեւի խնդիրը էն ա, որ մտածում եմ որ պէտք ա ուղղեմ ինչ որ բան իմ մէջ։ չնայած որ ամէն ինչ ուղիղ ա։

#ժամանակ #շփում #բնաւորութիւն #էութիւն #մարդիկ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

մարդու բնաւորութիւնից կարողանում եմ հասկանալ թե ինչ խնդիրների միջով ա անցել նախկինում։

փաստօրէն բնաւորութիւնը մեծամասամբ կը ձեւաւորուի պաշտպանուելու նպատակով։ նոր եմ զգացել էս երկուսի միջեւ կապը։

միեւնոյն ժամանակ կարծում եմ, որ պէտք ա աշխատել բնաւորութեան վրայ, յատկապէս եթե վատն ես համարում։ զի յաճախ սպառնալիքները վերացած են լինում իսկ բնաւորութիւնը մնում ա ու խանգարում։

#բնաւորութիւն

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

աշխատում եմ չմեղադրել ինձ տշող մարդկանց։ կեանքը բարդ ա, շատերը վատ փորձառութիւն են ունեցել։ ժամանակի ընթացքում բնաւորութիւն են ձեռք բերել, որը նպաստում ա յարմար ապրելուն։

կարեւորը էն ա, որ մենք մեզ լաւ ճանաչենք։ ես ինձ լաւ եմ ճանաչում։

#անկապ #բնաւորութիւն #մարդիկ

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ասել եմ ու կասեմ, մենք քիմիական սուպ ենք։ ոչ մի բնաւորութիւն կամ ինտրովերտութիւն չկայ։ ամէն ինչ հորմոններից ա կախուած։

սուտ կը լինի, որ ասեմ, թե կարողանում եմ համով սուպ պատրաստել, բայց կարեւոր ա, որ զգացել եմ դա։

ուղղակի պէտք ա ուշադիր լինել, ինչը ու ոնց ա ազդում տրամադրութեան վրայ։ ասենք արեւը, պանիրը, բանանը ու տէնց։

էդ անտերը սերոտոնինի ու դոֆամինի վրայ ա հիմնուած։ բժշկութիւնը հակադեպրեսանտներ ա յօրինել վերջապէս։

#զգացողութիւն #բնաւորութիւն #քիմիա #սուպ

Last updated 3 years ago