տիգրան · @tigran
106 followers · 4099 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ի դէպ նկատել եմ որ ոստիկանները չեն սիրում երբ իրենց նամակով կամ 102-ով ես դիմում։ ուզում են որ գնաս բաժին ու տեղում հաղորդում տաս։

լաւ չեմ հասկանում ինչով ա պայմանաւորուած, բայց գիտեմ, որ 102 զանգելը որոշակի լրջութիւն ա տալիս գործին։

դէ իրականում նոյնն էլ նամակը զի եթե նամակով ես դիմում որոշակի պարտաւորութիւններ ես դնում ոստիկանի վրայ, օրինակ նամակով սեղմ ժամկէտներում հետ պատասխանելու։

ու սրանք բնաւ լաւ կամ վատ ոստիկան լինելու մասին չի։ նոյնը մեր գործում էլ կայ։

օրինակ երբ ինձ առաջադրանք են տալիս գործի տեղը աւելի հաճելի ա իմ հայեցողութեամբ անեմ քան ջիռայով, էսթիմէյշնով, դէդլայնով ու ամենօրեայ զեկոյցով։

#աշխատանք #մարդիկ #ոստիկանութիւն #ոստիկան #գործ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
86 followers · 3371 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

մէկը կար, ֆրիլանս գործ էր վերցնում ու տալիս ուրիշը անի։ բայց ներկայացնում էր որ ինքն ա անում։

ու նէնց ա լինում որ իրական աշխատողը փոխւում ա։ բագ ա լինում։ նոր աշխատողին ասում են՝ էս ֆիքսի 5 րոպէում զի քո արածն ա, գիտես ինչից ա։ դէ արի ու բացատրի որ իրա արածը չի։

#զրոյց #աշխատանք #ֆրիլանս #միջնորդ #գործ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
86 followers · 3296 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
տիգրան · @tigran
86 followers · 3262 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինձ թուում ա աշխատանք գտնելու մեխանիզմները լաւը չեն։

ու երեւի ամենալաւ մեխանիզմը ծանօթովն ա, զի ծանօթը համ թեկնածուին լաւ գիտի համ գործի բնոյթը։

հաւանաբար մեծ կազմակերպութիւններն էլ են դա հասկացել, որ գումար են առաջարկում ծանօթին բերողին։

էդ մասին նաեւ էստեղ են խօսում։ շատ խորհուրդ կը տամ դիտել՝

youtu.be/DTfWDOm39lc

#աշխատանք #գործ #ծանօթ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

մենակ ես կարամ ժամերով գործ անեմ, բայց արդիւնքում միայն նախագծի կառուցուածքը փոխուի ։Ճ

#ծրագրաւորում #գործ

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

գործը էն չար անմահ դեւերի նման ա, որից բոլորը ուզում են ազատուել, բայց չեն կարողանում։

#գործ

Last updated 3 years ago