տիգրան · @tigran
102 followers · 3831 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

threads-ը ու tumbler-ը որ փորձում են հաղորդակարգ բացել mastodon-ի հետ երկու պատճառ ունի։

մէկը էն, որ թուիթերը անսպասելի փոփոխութիւններ ա անում ու ջղայնացնում ա իր օգտատերերին։ դրանք էլ որպէս այլընտրանք մաստոդոն են գալիս։

ինչը անթոյլատրելի ա կորպորացիաների համար։ ո՞նց կը լինի ձեռքից բաց թողնեն էդքան մարդու։ էդ մարդիկ պոտենցիալ գովազդ նայող են, որից էլ գոյանում ա իրանց եկամուտը։

ու հիմա ինստագրամի նպատակը ծուղակ սարքելն ա, որ բոլորը հաւատան ու գնան իր մօտ։ սկզբում հաղորդակարգ ա բացում, բայց յետոյ արհեստական խնդիրներ ա առաջացնելու։ ասելու ա՝ - մենք զարգանում ենք, նոր սիրուն բաներ ենք աւելացնում իսկ մաստոդոնը հին ա ու սահմանափակ։ ու նորից փակելու են հաղորդակարգը։ ամէն ինչ անելու են որ մարդկանց իրենց մօտ տանեն։

երկրորդ պատճառը էն ա, որ մաստոդոնը իրօք մեծացել ա, ու էնքան շատ, որ հզոր մրցակիցներ ունի։

ես յիշում եմ, երբ թուիթրը արգելափակում էր գրառումների մէջ եղած յղումները, որ մաստոդոն էին տանում։ իսկ հիմա բոլորը իրենց կայքերում ու բլոգներում խօսում են մաստոդոնի մասին։ էս մեծ յաղթանակ ա, որը էլ չեն կարող մեզնից վերցնել, զի կոդը բաց ա իսկ հանգոյցները՝ ապակենտրոն։

մենակ թե մնում ա որ մարդիկ չընկեն ինստագրամի ծուղակը ու ոչ թե ինստագրամում գրանցուեն մեզ հետեւելու համար, այլ հակառակը։

#ապակենտրոն #դաշնեզերք #համայնք #հաղորդակարգ #յաղթանակ #մաստոդոն #կորպորացիա #ինստագրամ #ծուղակ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
99 followers · 3751 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինստագրամով ընկերոջս ուղարկում եմ անքուն.հայ-ի punycode հասցէն, որ մոբայլ յաւելուածով կարողանայ մտնել։ փորձում ա չի կարողանում։

յետոյ ես եմ ստուգում ուղարկածս հասէն ու ջոկում եմ որ իրօք չի աշխատում։

չգիտեմ ինչ տրամաբանութեամբ ինստագրամը փոխել ա իմ գրածը։

ես ուղարկել եմ՝

xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինստագրամը ցոյց ա տուել՝

xn—y9a6bah4ck.xn—y9a3aq

եթե ուշադիր նայէք երկու կարճ գծիկը փոխել ա մէկ երկարով։

ես գիտէի որ ֆէյսբուքենք սրիկայ են, բայց չգիտէի որ էնքան, որ արդէն մարդկանց նամակներն եմ խմբագրում։

ասենք ո՞վ իրաւունք ունի փոխելու իմ նամակը, ով գիտի ինչ ա նշանակում իմ համար էդ գծիկները։ աբսուրդ ա։ վաղը էմոջինը ու կետադրութիւնը կփոխեն, միւս օրը կոնտեքստը։

ու մարդիկ ասելու են՝ «ես դէմ չեմ, իմ օգտին են անում։ փոխում են որ ճիշտ լինի կէտադրութիւն, միտքը, սմայլիկը» ու տէնց։

#անքուն #նամակ #դաշնեզերք #մաստոդոն #ինստագրամ #ֆէյսբուք

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
76 followers · 2810 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ի՜նչ լաւ ա, որ դաշնեզերքում հայերէն գրողները հայատառ են գրում։

դա կարայ լինի դաշնեզերքի նկարագրութիւնը։

- գիտե՞ս ինչ տաղ ա դաշնեզերքը

#տառ #հայերէն #լեզու #դաշնեզերք

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

կայֆ կը լինէր, որ դաշնեզերքում էնքան մարդ լինէր, որ դաշնային հոսքում սիրած գտնէի։

#համացանց #ապակենտրոն #սիրած #դաշնեզերք

Last updated 3 years ago