ես հասկանում եմ 90ականների կամ 80ականների երաժշտութիւն լսող մարդկանց։ բայց չեմ հասկանում թե ինչ ա լինելու 10,000 տարի յետոյ։
էլի մարդիկ լսելու են 90 ականների երաժշտութիւն թե դրա հետ արդէն կապ չեն ունենալու։
եթե լսելու են, ապա երկար տարածութիւն պէտք ա հետազօտեն, մինչեւ սեփական ժամանակաշրջանից հասնեն 90 ականներ։ ու երեւի 10,000 տարի յետոյ էդ տարածութիւնը էնքան մեծ կը լինի որ մարդու կեանքը հերիք չի լինի նման հետազոտութիւն անելու համար։ նկատի ունեմ էդքան շատ երգ չենք կարողանայ լսել։
ես հասկանում եմ 200 տարի առաջուայ երաժշտութեան հանճարեղութիւնը։ մոցարտ ա, բան (բախ) ա։ բայց դէ ամէն օր չեմ լսի, զի մշակոյթային առումով ինձ էդքան էլ մօտ չի։
արդի երաժշտութիւնը էլեկտրոնայինն ա, որ աւելի շատ ա իմ ժամանակաշրջանի մասին։ դրա հետ ես կապ զգում եմ ու կարամ ամէն օր լսել։ բայց հարցը բնաւ ճաշակի մէջ չի։ եթե դասական լսէի, ապա՝ Hans Zimmer։ հարցը կապի մէջ ա, մեր տեսած ու զգացած արշարհի ու լասծ երաժշտութեան։
զի ստեղծագործողն էլ ա նոյնը զգում ստեղծագործելիս։
մենք նոյն ալիքի վրայ ենք, ու հասկանում ենք ինչի մասին ենք լսում։
#մշակոյթ #ժամանակաշրջան #ալիք #երաժշտութիւն
երբ անչափ սիրուն երաժշտութիւն եմ լսում, ափսոսում եմ, որ dj չեմ ու չեմ կարող տարածել լսածս։
եթե ես էլեկտրոնային երաժշտութիւն լինէի լուփի մէջ ընկած կարճ հատուած կը լինէի։
#կրկնութիւն #ցիկլ #լուփ #երաժշտութիւն #էլեկտրանային