միշտ նէնց եմ ջղայնանում իմ վրայ, որ չեմ գնահատում ինձ, իմ ժամանակը ու ջանքը։
ասենք ո՞վ են էդ մարդիկ, ինչի՞ եմ ես հանդուրժում իրանց լատինատառ գրելը, ու փորձում կապ ստեղծել։ լրիւ թքած ունեմ։
հոգնել եմ իմ վրայով անցնելուց, ինձ ցածրացնելուց, շփող դառնալու ջանքերիցս։ ես շփուող չեմ զի չեմ ուզում շփուել բոլորի հետ։ պէտք ա ուղղակի ընդունեմ դա, որ չհիասթափեցնեմ ինձ։
լրիւ անկապ ընկնում եմ մարդկանց հետեւից, բզում ու լիքը օգտակար բան պատմում։ իրանք էլ զարմանում են ու հիանում բայց լրիւ անկապ, էդ իրանց պէտք չի, զի իրանք դրա կարիքը չունեն։
ես շատ եմ ջանք թափում, իրօք շատ։ բայց երեւի խնդիրը էն ա, որ մտածում եմ որ պէտք ա ուղղեմ ինչ որ բան իմ մէջ։ չնայած որ ամէն ինչ ուղիղ ա։
#ժամանակ #շփում #բնաւորութիւն #էութիւն #մարդիկ
իսկ դուք փորձում է՞ք ներկայանալի լինել։
երբեմն ես զգում եմ, որ դրա կարիքը կայ, բայց չունեմ յստակ պատկերացում, թե երբ ու որտեղ կամ ոնց։
օրինակ ես չունեմ դասական հագուստ, զի չեմ զգում դրա կարիքը։
միգուցէ ինձ պէտք չի ներկայանալի լինել բոլոր տեղերում։
կամ միգուցէ ես նախընտրում եմ գնալ տեղեր, որտեղ իմ սովորական վիճակը ներկայանալի կը համարուի։
#տեղ #հագուստ #էութիւն #վիճակ #ներկայանալի