տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

էլի եմ ասել, բայց ուզում եմ մի անգամ էլ ասել։ ինձ դուր չի գալիս, որ մենք թարգմանում ենք մաստոդոնը դասական ուղղագրութեամբ։

մենք կարող էինք աւելի մեծահոգի գտնուել ու շատերին ծանօթ ուղղագրութեամբ թարգմանել։

էլ չեմ ասում որ խախտել ենք hy ստանդարտը։ զի դա դասական ուղղագրութեան մասին չի։

# մաստոդոն

#ստանդարտ #թարգմանութիւն #ուղղագրութիւն

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ծրագրերը հայերէն թարգմանելու մասին

ոմանց թուում ա, որ ծրագրերը հայերէն թարգմանելու իմաստ չկայ ու դրանում միայն հայրենասիրական ինչ-որ բան են տեսնում։ թե իբր եթե ցանկում թուրթերէն կայ, ապա ամօթ ա հայերէն չլինի։

բայց առաջնային նպատակը ինձ համար այլ ա։ օրինակ վերցնենք «հասցէագրուած» բառը։ էդ բառը ես նախկինում հազուադէպ էի գործածում, բայց հիմա երբ մաստոդոնի վեբում կարդում եմ սկսում եմ գործածել։

էդպէս լիքը լաւ բառեր մտնում են մեր բառապաշար։

#թարգմանութիւն #հայերէն #բառ

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

մարդի՜կ, ես փոխել եմ «թութ» բառը մաստոդոնի թարգմանութիւնների մէջ։ փոխարէնը օգտագործել եմ «գրառում», «հրապարակում» բառերը։ յաջորդ թարմացման ժամանակը մեզ մօտ կը փոխուի։

#մաստոդոն #թարգմանութիւն #թութ

Last updated 3 years ago