տիգրան · @tigran
90 followers · 3466 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

միշտ հոգեբանութեամբ եմ հետաքրքրուած եղել ու միշտ փորձել եմ հոգեբանութեան տարբեր ճուղերի, տարբեր կատեգորիաներով ինձ սահմանել։ բայց միշտ կոնֆլիկ ա լինում էդ խմբերի հետ, զի դրանք շատ ընդհանրական են, ու չեն կարող բնութագրել առանձին անհատի։

դրա համար շատ կարեւոր ա, որ մարդը հասկանայ թե ինչքան առանձնայատուկ ա ինքը, չկրկնուող ու ինքնատիպ։ միգուցէ կան թերապիայի տեսակներ որոնք արդիւնաւէտ են կատեգորիաներով աշխատելու համար, բայց որպէս բնութագիր սխալ ա նոյնականանալ դրանցով։

#սահմանում #թերապիա #հոգեբանութիւն

Last updated 2 years ago