տիգրան · @tigran
96 followers · 3705 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

որ մարդկանց առաջարկում ենք մաստոդոն գալ, հրաւիրում ենք մեր հանգոյցներ առաջին բանը որ հարցնում են՝ ինչի պէտք ա ձեզ վստահենք։

երեւի շատ ենք գրել ու ասել էդ մասին տարբեր կարծիքներ, բայց հիմա չեմ գտնի ու դրա համար ուզում եմ նորից ասել։

նախ եթե ընտրութիւնը տեղական հանգոյցի ու ամերիկեան կորպորացիայի մէջ ա, ապա ինձ համար զարմանալի ա թե ոնց կարելի ա ամերիկեան կորպորացիային աւելի շատ վստահել։ եթե դու խնդիր ունենաս ցանցի հետ, դու ոչ մի լծակ չունես խնդիրդ լուծելու ֆէյսբուքի համ թուիթերի հետ։ իրանք աստուած են։ նոյնիսկ եթե ինչ որ լծակ ունես, իրանց տրամադրած գործիքներն են, ոչ թե աւելի անկախ բան։ դատարան դիմելն էլ անիմաստ ա, զի նախ շատ թանկ ա յետոյ էլ պարզ չի ոնց ես հայաստանից թուիթերին դատի տալու։ ես չեմ պատկերացնում։ ու ոնց ես յաղթելու դատը։

իսկ տեղական հանգոյցները, առաջին հերթին հիմնուած են բաց ծրագրակազմի վրայ։ էդ նշանակում ա, որ կարաս կոդը նայել, նաեւ կարող ես ինքդ հոսթ անել։ բաց էդ էստեղ չկայ անձնական նամակի գաղափար, ինչը արդէն քչացնում ա ռիսկերը։ ի հարկէ կարող ես գրառման տեսանելիութիւնը սահմանափակել, բայց դա նոյնը չի ինչ չաթով գրելը, զի չի ապահովում գաղտնագրում։ ուղղակի սահմանփակում ա տեսանելիութիւնը։

բայց ես հիմա ուզում եմ հակառակը ասել։ իրականում մեզ՝ ադմիններիս, համար ա վստահութեան ու անվտանգութեան հարց ամէն նոր օգտատիրոջ գրանցումը։ հայաստանում գործող սոց. ցանցերը պարտաւոր են ենթարկուել հհ օրէնքներին, ինչը պատասխանատւութիւն ա դնում մեր ուսերին։ օրինակ եթե օրէնք ա դուրս գալիս, որ աժ պատգամաւորներին հայհոյել չի կարելի, ինչքան էլ մենք դեմ լինենք էդ օրենքին, մէկ ա պարտաւոր ենք պահել։ զի չենք ուզում դատարան գնալ, կամ որ ոստիկանները գան ու առգրաւեն սերուերները ու անջատուի ոչ միայն հանգոյցը այլ նաեւ լիքը ուրիշ բան որ աշխատում ա։

#պատասխանատուութիւն #թուիթեր #անվտանգութիւն #վստահութիւն #օրէնք #մաստոդոն #հանգոյց

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
76 followers · 2775 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq