տիգրան · @tigran
86 followers · 3367 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

միշտ նէնց եմ ջղայնանում իմ վրայ, որ չեմ գնահատում ինձ, իմ ժամանակը ու ջանքը։

ասենք ո՞վ են էդ մարդիկ, ինչի՞ եմ ես հանդուրժում իրանց լատինատառ գրելը, ու փորձում կապ ստեղծել։ լրիւ թքած ունեմ։

հոգնել եմ իմ վրայով անցնելուց, ինձ ցածրացնելուց, շփող դառնալու ջանքերիցս։ ես շփուող չեմ զի չեմ ուզում շփուել բոլորի հետ։ պէտք ա ուղղակի ընդունեմ դա, որ չհիասթափեցնեմ ինձ։

լրիւ անկապ ընկնում եմ մարդկանց հետեւից, բզում ու լիքը օգտակար բան պատմում։ իրանք էլ զարմանում են ու հիանում բայց լրիւ անկապ, էդ իրանց պէտք չի, զի իրանք դրա կարիքը չունեն։

ես շատ եմ ջանք թափում, իրօք շատ։ բայց երեւի խնդիրը էն ա, որ մտածում եմ որ պէտք ա ուղղեմ ինչ որ բան իմ մէջ։ չնայած որ ամէն ինչ ուղիղ ա։

#ժամանակ #շփում #բնաւորութիւն #էութիւն #մարդիկ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
77 followers · 2890 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

camaraderie - mutual trust and friendship among people who spend a lot of time together.

էս բառը առաջացել ա լատիներեն camera բառից՝

camera - a device for taking still or moving pictures or photographs

* էկրանահան severance ֆիլմից

#camera #camaraderie #էկրանահան #վստահութիւն #ժամանակ #ընկերութիւն #խցիկ #լատիներէն #լեզու

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
74 followers · 2727 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

բացեցի rss ընթերցիչս ու պատահական բլոգ սկսեցի կարդալ։ շատ դեպրեսիւ ու տխուր բլոգ էր խնդիրների ու միայնակ լինելու մասին։ նայեցի, 2018թ.-ին էր գրուած։ դրանից յետոյ հարիւրաւոր ուրիշ գրառումներ էր արել, բայց չգիտեմ ոնց էդ հինը կարդացի։ յետոյ նայեցի, յիշեցի ում բլոգն ա։

վստահ եմ հիմա իր մօտ ամէն ինչ լաւ ա, չնայած, որ վաղուց չէնք շփուել։

ինձ գրաւեց էն փաստը որ մարդը էդքան հին պատմութիւն ունի, ու էտքան շատ ա բլոգել։ հիմա նա կարող ա ետ գնալ ու կարդալ թե ինչ էր մտածում էն ժամանակ ու թէ ոնց ա փոխուել։

դէ ի հարկէ մենք էլ էստեղ ենք բլոգում, բայց նոյն զգացումը չունեմ։ պէտք ա նորից սկսել բլոգել։

#rss #ժամանակ #պատմութիւն #բլոգ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ես ոչ ազատութեան մէջ եմ վեհութիւն տեսնում, ոչ վեհութեան մէջ ազատութիւն։ ազատութիւնը կարայ յիմարութեան հասնի, իսկ վեհութիւնը կարայ սահմանափակի։

ըստ երեւոյթի ազատութիւնը պէտք ա յղկուած լինի ժամանակով ու փորձով, որ վեհ համարուի։

#ազատութիւն #վեհութիւն #ժամանակ #փորձ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ասում ա՝ ժամանակ չունենալու խնդիր չկայ։ հարցը առաջնահերթութիւնների մէջ ա։

#խնդիր #ասում_ա #ժամանակ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2550 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

աաա՜ ասում ա ժամանակը նրա համար ա, որ ամէն ինչ նոյն պահին չլինի։ զի դա մեզ կը սպանի։

#ժամանակ #ասում_ա

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ասում ա՝ եթե ստեղծում ես մի բան, որը կարելի ա օգտագործել այստեղ, հիմա ուրեմն ուշացել ես։

#ստեղծագործութիւն #ժամանակ

Last updated 2 years ago