տիգրան · @tigran
84 followers · 3185 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինձ ահաւոր ցաւոտ ա, երբ մարդիկ իմ յարգալից, հանգիստ, օրինապահ, պարտաճանաչ վերաբերմունքը դիտարկում են թուլութիւն ու փորձում են հելնեն մէջքիս։

ցաւոտ ա զի, դա թոյլ չի տալիս իմ պատկերացրած կեանքով ապրել, իմ արժէքներին հաւատարիմ մնալ։ սա շատ նման ա փոքր մաշտաբով պատերազմի, երբ հանգիստ քո համար ապրում ես ու յարձակուում են վրադ։ ես ինքս իրաւաբան չեմ ու լաւ չգիտեմ իմ իրաւունքները բայց լաւ ա, որ ընկերներ ունեմ։

նոյն էլ պատերազմում ա, բնաւ կռուել չգիտեմ, բայց ընկերներ ունեմ։ թե չէ ինչ էր լինելու իմ վիճակը, եթե ամէնը միայնակ անէի։ միգուցէ դրա գինն էլ էն ա, որ իմ արժէքներին հաւատարիմ եմ, ու դրա համար միայնակ չեմ ու պաշտպանուած եմ։ չնայած որ շատ կուզենայի բոլորը հանգիստ ապրէին։ զի ամէն դէպքում սթրեսը թունաւորում ա մեր կեանքը։

փորձում եմ ինքս էլ պաշտպանել մարդկանց էն տեղերում, որտեղ կոփուած եմ, կռուելու մշակոյթ ունեմ։

նաեւ փորձում եմ ինձ պաշտպանող մարդկանցից սովորել, թե ոնց են կռուում։

#արժէքներ #մարդիկ #կեանք #հիասթափութիւն #ցաւ #խնդիր #սթրես #պատերազմ #կռիւ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
76 followers · 2782 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

նկատել եմ, որ մեզ մօտ որեւէ խնդրի մասին խօսելու ու լսուած լինելու համար պէտք ա ֆէյսբուքում կամ ինստագրամում փոփ լինես։

առհասարակ փոփ լինելը վատ նախադրեալ ա խնդիր լուծելու համար։ խնդիրները պէտք ա լուծել գոյութիւն ունեցող լծակներով կամ պայքարել նման լծակներ ունենալու համար։ զի ամէն խնդիր չի, որ ուզում ես հանրայնացնել ու ամէն մարդ չի որ փոփ ա։

նաեւ կարծում եմ դրա հետեւանք ա, որ էսքան շատ մարդ ա ուզում փոփ դառնալ։ նոյնիսկ երբ ասելիք չունեն, ուզում են պաշտպանուած լինելու համար փոփ դառնալ։

#լսարան #խնդիր #փոփ #ասելիք

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ասում ա՝ ժամանակ չունենալու խնդիր չկայ։ հարցը առաջնահերթութիւնների մէջ ա։

#խնդիր #ասում_ա #ժամանակ

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

որ տեսնում եմ մարդը իմ անցած խնդիրների միջով ա անցնում, շատ եմ ուզում օգնել։ բայց հիմնականում չեմ կարողանում օգնութիւնիս ճիշտ մատուցել։

լրիւ ծնող լինելու վայբերի մէջ եմ։

#մարդիկ #ծնող #խնդիր

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

փեթերսոնը ասում ա՝ երբ փորձում ես ինքդ քեզ փոխել, միանգամից զգում ես դիմադրութիւն։ իսկ երբ փորձում ես աշխարհը փոխել, դիմադրութիւնը շատ հեռից ա գալիս։

դրա համար թուում ա, թե աշխարհը փոխելն աւելի հեշտ ա։

#դիմադրութիւն #ասում_ա #փեթերսոն #խնդիր

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

չեմ հասկանում, երբ մարդիկ թքած ունեն հայաստանի ապագայի վրայ, բայց թքած չունեն գլոբալ տաքացման, ծովերի աղտոտուածութեան եւ նման այլ գլոբալ խնդիրների վրայ։

մի դէպքում ասում են, որ կեանքը շատ կարճ ա՝ պէտք ա ուղղակի վայելել իսկ միւս դէպքում, որ լիքը խնդիր կայ ու պէտք ա լուծել։

չեմ հաւատում նման մարդկանց։ կամ կեղծում են կամ վարակուել են ուրիշների մտքով։

ուր ա տէնց սեփական երկիրը խնամելու մասին վարակիչ միտք լինէր։

#արտագաղթ #հայաստան #մարդիկ #լուծում #փախուստ #խնդիր #երկիր

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

եկէք կապչա յօրինենք՝

ի՞նչ հարց կարելի է տալ մարդուն, որպէսզի պատասխանից երեւայ մուրացկան է թե չէ։

#կապչա #մուրացկան #խնդիր #հարց

Last updated 3 years ago