տիգրան · @tigran
102 followers · 3871 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

նիցշէն ասում ա՝ ինչը ընկնում ա պէտք ա նաեւ հրել։

ընկերս ասում ա՝ որ մասից թոյլ ա թող կտրուի:

նիցշէն ու ընկերս իրար չեն ճանաչել բայց ինչ որ ձեւ եկել են էս մտքին։ ու ինձ համար լրիւ ընդունելի ա։

ինչը թոյլ ա թող պոկուի, կտրուի, վերանայ, աւարտուի, պարտուի։ ինչը ուժեղ ա թող մնայ։

էս նաեւ բնական ընտրութեան մասին ա։

#ընտրութիւն #ամրութիւն #միտք #խօսք #ընկեր #նիցշէ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
93 followers · 3665 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ինձ մօտ գրեթե չի լինում, որ ասեմ ու չանեմ։ դրա համար դժուար եմ ինչ որ բան խոստանում։

#խօսք

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
86 followers · 3223 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

եթե AI-ով զբաղուող ընկեր ունենայի, կը խնդրէի ինձ օգնել տեքստից-խօսք կառուցող գործիք սարքել։

յետոյ կը վերցնէի հայերէն մի աուդիո գիրք ու տեքստի հետ կը տայի բանականութեանը։ երեւի 1-2 գիրքը հերիք կը լինէր սովորելու համար։

էս պահին միայն մի գործիք կայ, որը համեմատաբար լաւ ա կարդում հայերէն՝ narakeet.com

ես խօսացի իրենց թիմի հետ ու իմացայ որ AI -ով ա աշխատում։ մի հատ բագ ռիփորթ արեցի։ միգուցէ խնդիրեմ նաեւ դասականի սպասարկում աւելացնեն։

միւս կողմից լաւ կը լինէր եթե մենք ունենային նման ծրագիր։

գիտեմ որ mozilla-ն էլ ա փորձում նման մի բան անել, բայց պրոգրեսը էդքան էլ յուսադրող չի։

#հայերէն #խօսք #բանականութիւն

Last updated 1 year ago