երբ քոլեջում էի սովորում, ուսմանը զուգահեռ տարբեր ծրագրերի էի մասնակցում։ էդ թուերին «ստարտափ» բառը առաջին անգամ շրջանառութեան մէջ մտաւ իր ներկայ իմաստով։ մարդիկ սահմանում էին թե ինչ ա ստարտափը ու ոնց պէտք ա սկսել։ էդ ժամանակ տասնեակ բան փորձեցի, տարբեր ձեւերով։ համ հետաքրքիր գաղափարներ ունէի, համ ծրագրաւորող ընկերներ։ նոյնիսկ կարողացայ էնպէս գրաւել մարդկանց որ ներդրող յայտնուեց։
2019թ-ին կտրուկ զզուեցի ու հիասթափուեցի ստարտափի մտքից։ վերջին ստարտափը, որի մէջ լիքը փող ու ջանք էի դրել ձախողուեց ու կանգնեց։
յետոյ չգիտեմ ոնց զգացի, կարդացի թե հասկացայ, որ ստարտափից բացի ուրիշ գաղափար էլ կայ՝
«ցանում» ես տարբեր «սերմեր» ու ամբողջ կեանքիդ ընթացքում ջրում։ ի հարկէ կը լինեն սերմեր որ չեն աճի, կամ էնպիսիք որ պտուղ չեն տայ։ կարեւորը որ դա հաճոյքի համար անես ու չմտածես փող աշխատելու մասին։ էս դէպքում նաեւ քեզ պարտաւորուած չես զգում շուտ վերջացնել կամ չափից շատ հոգնել։ բայց գալիս ա մի օր երբ սերմերը ծառեր են դառնում։
իսկ էդ ընթացքում նոր բաներ ես հասկանում։ միաժամանակ ունենում ես «կապիտալ» ու լաւ պատկերացում թե ինչ ես անելու դրա հետ։
#նախագիծ #կապիտալ #զարգացում #ծառ #սերմ #ստարտափ
ամբողջ տունս ծառի տերեւ ա։ արդէն ալարում եմ հաւաքել։ էս ծառը առաջին աշունն ա ինձ հետ ապրում, չգիտեմ նորմալ ա տերեւաթափը, թե ինչ որ բանի կարիք ունի ։//