երբեմն գիտական տերմինները շատ նման են, ու թուում ա թե նոյն արմատը ունեն։ կարդում ես մի շարք յօդուածներ ու մտքում փորձում գտնել դրանց կապը։
եթե նոյնը փորձէի գուգլել, միգուցէ նման պատասխան չգտնէի, այլ առանձին երկու պատասխան ամէն մէկի համար։ ու էլի կասկածէի որ երկու բառի մէջ կապ կայ։
#բառեր #կապ #արհեստական_բանականութիւն
պէտք չի նեղանալ մարդկանցից որոնք կորում են։ առհասարակ պէտք ա գնահատել մարդկանց ու չցածրացնել։
միգուցէ ինքը աւել լաւ ու աւելի շուտ ա հասկացել, որ իրար հետ կապ չունէք։ կարող ա էդ մարդը աւելի խելացի ա, ու ճիշտ որոշում ա կայեացրել եթե ոչ երկուսիդ, առունազն գոնէ իր համար։
— մի թերագնահատէք մարդկանց։
#յարաբերութիւններ #կապ #կորել #մարդիկ
պէտք չի նեղանալ մարդկանցից որոնք կորում են։ առհասարակ պէտք ա գնահատել մարդկանց ու չցածրացնել։
միգուցէ ինքը աւել լաւ ու աւելի շուտ ա հասկացել, որ իրար հետ կապ չունէք։ կարող ա էդ մարդը աւելի խելացի ա, ու ճիշտ որոշում ա կայեացրել եթե ոչ երկուսիդ գոնէ առունազն իր համար։
— մի թերագնահատէք մարդկանց։
#յարաբերութիւններ #կապ #կորել #մարդիկ
չեմ յիշում գրել եմ թե չէ, որ դէյթինգ ափերը զիբիլ են։ ես բոլորը փորձել եմ, նոյնիսկ վճարել եմ ընդլայնուած տարբերակների համադ։
կարծում եմ խնդիրը էն ա, որ եթե տուեալ մարդը քո միջավայրից չի, քո սիրած տեղերում չի լինում, քո հետ սոց. ցանցերով կապ չունի, ապա դժուար թե ծանօթութեան յաւելուածով իրար բացայայտէք։
էն էլ էս փոքր քաղաքում։
#յոյս #կապ #միջավայր #քաղաք #մարդիկ #յաւելուած #ծանօթութիւն
բացատրեմ ինչի։ դիցուք ա-մարդը ընկերդ ա, բ-մարդը նախկին քրաշդ, գ-մարդը չդզող տիպ, դ-մարդը ծանօթ, որը նախկին քրաշիդ հետ պրոյեկտ ա անում, ե-մարդը ներկայ քրաշիդ մօտիկը… ու տէնց ամէն օր տարբեր կոմբինացիանելով լռուած էք, չգիտես ոնց զգաս քեզ։
պէտք ա միաժամանակ համ բաց լինես համ փակ, համ ուրախ լինես համ տխուր, համ մօտենաս գրկես համ հեռու մնաս….
#կապ #կապեր #յարաբերութիւններ #քաղաք #մարդիկ
հաւանաբար ես neurotypical եմ։ ինձ համար դժուար ա շփուել մարդկանց հետ, որոնք իմ ընկերները չեն։
չնայած էդ դժուարութեանը, ես փորձում եմ նոր կապեր ստեղծել։ բայց կան մարդիկ, որոնց պահուածքը ինձ համար անհասկանալի ա։
մտածում եմ կամ իրանք էլ են neurotypical կամ էլ մեծամիտ հիմարներ են։ դեռ չեմ կարողանում տարբերել էդ երկուսը։
ուզում եմ ասել, որ մեր հանգոյցները՝ թութ, անքուն, ծմակուտ, vostain, չոլ, unmensch բաւականին քուլ տեղեր են ու մենք բաւականին առաջադէմ միջոցներով ենք իրար հետ կապ պահում։
եթե մարդիկ կպել են ֆբ-ին, ինստա-ին ու թուիթերին ու չեն բարեհաճում գալ՝ տեսնել թե ինչ ենք առաջարկում իրենց, ապա թող տէնց էլ գովազդ նայելով ու ապրանքի տեղ օգտագործուելով ապրեն։
ինձ համար, որպէս ադմին միայն գլխացաւանք ա շատ մարդ պահելը, աւելորդ պատասխանատուութիւն։
ինչ որ պահից ես էլ կը փակեմ գրանցումը։
անձնական բլոգումս ի հարկէ կան կապի տուեալներ, բայց նոյնիսկ եթե դրանք չլինեն, մարդկ կարող են պարզապէս իրենց անձնական բլոգում գրել այն ինչ ուզում են ինձ ասել։
ամենայն հաւանականութեամբ ես կարդալուց կը լինեմ ձեր բլոգը կամ թեկուզ մի օր կը բացայայտեմ։
ուզում եմ ասել, որ այս հանգոյցում ես ինձ ամենեւին էլ միայնակ չեմ զգում։
նոյնիսկ վստահ եմ, որ ֆեյսբուքում եւ ինստագրամում մարդիկ իրենց աւելի շատ են միայնակ զգում քան ես այստեղ։
#համայնք #մշակոյթ #զգացմունք #ցանց #կապ #մենութիւն #հանգոյց