մեր կեանքը աւելի շատ մեր մեկնաբանութիւնն ա մեր կեանքի մասին քան բուն գործընթացը։
ես սա ասում եմ զի նկատել եմ որ յաճախ մարդիկ նոյն բանն են անում բայց տարբեր ձեւ մեկնաբանում։ արդիւնքում մէկը մեղաւոր ա զգում, միւսը հպարտ, երրորդը զոհ։
չեմ յիշում, ով էր ասու որ բոլոր մարդիկ վախենում են, ուղղակը ոմանք կարողանում են թաքցնել։ կարծեմ հոգեբան էր։
#կեանք #մարդիկ #մեկնաբանութիւն
քայլելու հետ խնդիր ունեմ, որը կարտայայտուի նաեւ այլ տեղերում։
չեմ կարողանում ուղղակի քայլել առանց վերջակէտ ընտրելու։ իսկ ընտրելուց յետոյ շտապում եմ տեղ հասնել, որ ազատուեմ «գործից»։ էդ հոգնեցնող ա ու անվայել ։//
նոյն էլ աշխատանքում ու առօրեայ հարցերում եմ։ չեմ կարողանում ուղղակի ապրել։ անընդհատ նպատակներ եմ սահմանում ու յետոյ շտապում դրանց հասնել։ բայց իրականում ուզում եմ վայելել ամէնը։ նոյնիսկ գործը։
գիտեմ որ խնդիրը մասնաւորապէս իմ նեւրոտիկ լինելու մէջ ա։ ու տարօրինակ կերպով կը վաւերացուի արժէքներիս հետ։
#սովորութիւն #հոգեբանութիւն #քայլել #ուղղակի #նպատակ #կեանք #վերջնակէտ
#վերջնակէտ #կեանք #նպատակ #ուղղակի #քայլել #հոգեբանութիւն #սովորութիւն
ինձ ահաւոր ցաւոտ ա, երբ մարդիկ իմ յարգալից, հանգիստ, օրինապահ, պարտաճանաչ վերաբերմունքը դիտարկում են թուլութիւն ու փորձում են հելնեն մէջքիս։
ցաւոտ ա զի, դա թոյլ չի տալիս իմ պատկերացրած կեանքով ապրել, իմ արժէքներին հաւատարիմ մնալ։ սա շատ նման ա փոքր մաշտաբով պատերազմի, երբ հանգիստ քո համար ապրում ես ու յարձակուում են վրադ։ ես ինքս իրաւաբան չեմ ու լաւ չգիտեմ իմ իրաւունքները բայց լաւ ա, որ ընկերներ ունեմ։
նոյն էլ պատերազմում ա, բնաւ կռուել չգիտեմ, բայց ընկերներ ունեմ։ թե չէ ինչ էր լինելու իմ վիճակը, եթե ամէնը միայնակ անէի։ միգուցէ դրա գինն էլ էն ա, որ իմ արժէքներին հաւատարիմ եմ, ու դրա համար միայնակ չեմ ու պաշտպանուած եմ։ չնայած որ շատ կուզենայի բոլորը հանգիստ ապրէին։ զի ամէն դէպքում սթրեսը թունաւորում ա մեր կեանքը։
փորձում եմ ինքս էլ պաշտպանել մարդկանց էն տեղերում, որտեղ կոփուած եմ, կռուելու մշակոյթ ունեմ։
նաեւ փորձում եմ ինձ պաշտպանող մարդկանցից սովորել, թե ոնց են կռուում։
#կռիւ #պատերազմ #սթրես #խնդիր #ցաւ #հիասթափութիւն #կեանք #մարդիկ #արժէքներ
#արժէքներ #մարդիկ #կեանք #հիասթափութիւն #ցաւ #խնդիր #սթրես #պատերազմ #կռիւ
էս բոյսը ինձ հետ սինքրոն ա աճում։ ամիսներ առաջ չորացել էր, նոյնիսկ տերեւ չուներ։ յետոյ սկսեց կանաչել ու տերեւներ տալ։ իսկ էսօր ծաղկել ա։
եղանակայն պայմանները չեն փոխուել, ու հողն էլ նոյնն ա։ ինչ փոխուել ա էս ընթացքում ես եմ։ ու լրիւ նոյն փուլերով։
ես 24 (թե 23) տարեկանից եմ սկսել մենակ ապրել ու հիմա եմ հասկանում ինչքան կարեւոր էր դա։
մարդը չի կարող հասկանալ, գնահատել, սովորել, զգալ որոշ բաներ առանց էդ փորձառութեան։ մի քիչ բացեմ միտքս՝
1. մինչեւ սեփական տուն ունենալը չէի պատկերացնում դա ինչ պատասխանատւութիւն ա։ ոնց պէտք ա վճարել կոմունալները, հարկերը, բանկային վճարումները, եւն։ չէի պատկերացնում ինչ ա նշանակում սեփականատեր լինելը, դրա իրաւունքները ու պարտականութիւնները։ նաեւ զգացումը, ինչ որ բան ունենալու։ հիմա կարող եմ ասել, որ հայաստանում տուն ունեմ, ու հասկանալ, որ դա ոչ թե գոյք ա այլ ապագայի պլաններ։ զի գնալու պալաններ ունեցողը տուն չի առնում էստեղ։ նաեւ սեփականութեան զգացում երկրի, փողոցի, համայնքի հանդէպ։
2. չմիջնորդաւորուած, ուղիղ ու նոր կապեր հարեւանութեան ու պետութեան տարբեր օղակների հետ։ երբ ծնողներիդ հետ ես ապրում ստիպուած ես շփուել մարդկանց հետ որոնք քեզ չեն ճանաչում, բայց նախատրամադրուածութիւն ունեն։
3. դիցուք դուռդ մարդ ա թակում, որը ասելիք ունի։ դա մարտահրաւէր ա, որը պէտք ա սովորես ընդունել։
4. կազմակերպող լինել, մարդկանց հրաւիրել, ընդունել, ճանապարհել, հոգ տանել մարդկանց մասին երբ քո տանն են։ միգուցէ մէկը գիշերի քեզ մօտ, վատ զգայ, կամ այլ բան։ միեւնոյն ժամանակ չթողնել մարդկանց տունդ աւիրեն։
5. ինքդ քո մասին հոգ տանես։ քնես, նորմալ սնուես, չմրսես, դեղ ունենաս, բժշկի գնաս, բժիշկ գտնես։
6. կապեր ունենալ։ շատ մարդիկ ծնողների ունեցած կապերով են ապրում ու չեն գիտակցում դա։ մարդը երբ կոնֆորտի մէջ ա լինում շատ բան չի նկատում ու գիտակցում։
7. անձնական տարածք ունենալ, սիրած մարդու հետ առանձնանալու։ անձնական կեանք, անձնական իրեր ունենալու համար։
#անձնական_կեանք #տուն #տեղափոխուել #փուլ #փորձառութիւն #անձնական_տարածք #կապեր #սեփականութիւն #սեպհականութիւն #անցում #կեանք #հարեւան
#հարեւան #կեանք #անցում #սեպհականութիւն #սեփականութիւն #կապեր #անձնական_տարածք #փորձառութիւն #փուլ #տեղափոխուել #տուն #անձնական_կեանք
մէկ-մէկ նէնց եմ ափսոսում, ոնց որ կեանքիս վերջը լինի ։')
շաբաթ-կիրակի ինձ աւելի հանգիստ եմ զգում քան մնացած օրերին, բայց լրիւ նոյն ձեւ եմ ապրում։
ո՞նց
նէնց տպաւորութիւն ա, որ բոլոր զգացմունքները մի անգամ եմ ունեցել ու հիմա յիշելով եմ ապրում։
կը լինի՞ ամէն պահի նորից որոշեմ ինձ ոնց զգամ, թե՞ յիշողութեան իմաստը կը կորի։
#օր #զգացմունք #կեանք #աշխատանք #պահ #յիշողութիւն
երբեք չես իմանայ ոնց կը փոխուի կեանքը։ մի օր ոստիկանապետ ես, մի օր բերման ենթակուող։
#կեանք #քաղաքական #ցոյց #ոստիկան
կեանքը կարայ էնքան հեշտ դառնայ, եթե մարդիկ վերջապէս հասկանան որ իրանք էդքան էլ մեծ քաք չեն։
որոշել եմ սենեակիս վարագոյրը բաց պահել չնայած նրան, որ դիմացը շէնք կայ։ հիմա յայտնի աստղի կեանքով եմ ապրում։
մի ժամ տանջուեցի, սպագետի սարքեցի իսկ վերջում ամբողջը թափուեց լուացարանի մէջ։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։