իսկ դուք փորձում է՞ք ներկայանալի լինել։
երբեմն ես զգում եմ, որ դրա կարիքը կայ, բայց չունեմ յստակ պատկերացում, թե երբ ու որտեղ կամ ոնց։
օրինակ ես չունեմ դասական հագուստ, զի չեմ զգում դրա կարիքը։
միգուցէ ինձ պէտք չի ներկայանալի լինել բոլոր տեղերում։
կամ միգուցէ ես նախընտրում եմ գնալ տեղեր, որտեղ իմ սովորական վիճակը ներկայանալի կը համարուի։
#տեղ #հագուստ #էութիւն #վիճակ #ներկայանալի
ինձ ահաւոր անյարմար ա հագնել մի բան, որի վրայ տեսանելի ապրանքանիշ կայ։ ոնց որ մի բան էլ ես թանկ վճարած լինեմ իրենց գովազդը անելու համար։
մի քանի հագուստից քանդել հանել եմ նշանները։ բայց օրինակ կոդակի նկարով շապիկս, որը հիմա էդքան էլ չեմ սիրում, գնել էի կոդակին աջակցութիւնս ցոյց տալու համար։