threads-ը ու tumbler-ը որ փորձում են հաղորդակարգ բացել mastodon-ի հետ երկու պատճառ ունի։
մէկը էն, որ թուիթերը անսպասելի փոփոխութիւններ ա անում ու ջղայնացնում ա իր օգտատերերին։ դրանք էլ որպէս այլընտրանք մաստոդոն են գալիս։
ինչը անթոյլատրելի ա կորպորացիաների համար։ ո՞նց կը լինի ձեռքից բաց թողնեն էդքան մարդու։ էդ մարդիկ պոտենցիալ գովազդ նայող են, որից էլ գոյանում ա իրանց եկամուտը։
ու հիմա ինստագրամի նպատակը ծուղակ սարքելն ա, որ բոլորը հաւատան ու գնան իր մօտ։ սկզբում հաղորդակարգ ա բացում, բայց յետոյ արհեստական խնդիրներ ա առաջացնելու։ ասելու ա՝ - մենք զարգանում ենք, նոր սիրուն բաներ ենք աւելացնում իսկ մաստոդոնը հին ա ու սահմանափակ։ ու նորից փակելու են հաղորդակարգը։ ամէն ինչ անելու են որ մարդկանց իրենց մօտ տանեն։
երկրորդ պատճառը էն ա, որ մաստոդոնը իրօք մեծացել ա, ու էնքան շատ, որ հզոր մրցակիցներ ունի։
ես յիշում եմ, երբ թուիթրը արգելափակում էր գրառումների մէջ եղած յղումները, որ մաստոդոն էին տանում։ իսկ հիմա բոլորը իրենց կայքերում ու բլոգներում խօսում են մաստոդոնի մասին։ էս մեծ յաղթանակ ա, որը էլ չեն կարող մեզնից վերցնել, զի կոդը բաց ա իսկ հանգոյցները՝ ապակենտրոն։
մենակ թե մնում ա որ մարդիկ չընկեն ինստագրամի ծուղակը ու ոչ թե ինստագրամում գրանցուեն մեզ հետեւելու համար, այլ հակառակը։
#ծուղակ #ինստագրամ #կորպորացիա #մաստոդոն #յաղթանակ #հաղորդակարգ #համայնք #դաշնեզերք #ապակենտրոն
#ապակենտրոն #դաշնեզերք #համայնք #հաղորդակարգ #յաղթանակ #մաստոդոն #կորպորացիա #ինստագրամ #ծուղակ
ջաբեր տեղադրելու համար էստեղից օգտուեցի՝
https://homebrewserver.club/configuring-a-modern-xmpp-server.html
մի քանի թերութիւն կար, որոնց մասին ուզում եմ գրել՝
1. https_certificate-ի արժէքը կայքում uploads նախածանցով ա իսկ բեռնող ֆայլում groups-ով։ չիմացայ որն ա ճիշտ, uploads-ով գրեցի։
2. cloud_notify-ը վերցրած ա մեկնաբանութեան մէջ։ թուում ա թե մեկնաբանութիւնից հանես սկսելու ա ios-ի ծանուցումները աշխատել։ զի ուրիշ բան չի ասում էդ մասին։ բայց իրականում էդ հերիք չի։ պէտք ա նաեւ տեղադրել cloud_notify_extensions-ը։ վերջինս ունի գաղտնագրման մոդուլ որը աշխատում ա luaossl-ով։
luarocks install luaossl
բացի դա, պէտք ա muc_offline_delivery-ը աւելացնել MUC կոմպոնենտի modules_enabled-ում։
#հաղորդակարգ #սերուեր #cloud_notify #jabber #xmpp #ջաբեր