երբ հայատառ դոմենները նոր էին, ինձ մօտ անվստահութիւն կար դրանցով աշխատող կայքերի հանդէպ։
պատճառներից մէկը էն էր, որ մի շարք ծրագրեր, ծառայութիւններ, կապի միջոցներ չէն սպասարկում հայերէն տառերը, ուր մնաց դոմենները։
երկրորդ պատճառը էր էր, որ վախենում էի որ մարդիկ չկարողանան մտնել էդ կայքեր, զի նոյնիսկ հայատառ ստեղնաշար չունեն հասցէն հաւաքելու համար։
երրորդ պատճառը դրանց ժամանակավրեպ լինել էր։ զի եթե հայերը քիչ են, հայատառ գրողները աւելի քիչ, իսկ այլ ազգի մարդիկ առհասարակ չեն մտնելու, ապա դժուար կայքը կամ ծառայութիւնը երկար կեանք ունենայ։
էդ խնդիրների մի մասը արդէն լուծուած են, զի մենք բոլորս աշխատել ենք էդ ուղղութեամբ։ ես ինքս դոմենների ոլորտում աշխատելով առընչուել եմ դրանց հետ եւ հետեւողական աշխատել որ լուծուեն։
ամնիկը՝ հայատառ դոմենը սպասարկող ընկերութիւնը, նոյնպէս լիքը ջանք ա դնում որ էդ խնդիրները լուծուն։ կարծեմ վերջերս էլ աշխատում էին հայատառ էլ. հասցեների համատեղելիութեան ուղղութեամբ։
նաեւ իմ վստահութիւնը աճեց, թութ.հայ-ից օգտուելու ընթացքում, զի համոզուեցի որ շատ օգտատեր պէտք չի դրա լինելիութեան համար։
սա պատմում եմ, զի մտածում եմ միգուցէ ձեզ մօտ էլ կայ էդ անվստահութիւնը։ բայց իմացէք, որ անկախ նրանից ինչքան մարդ ա օգտուում անքուն.հայ-ից մէկ ա ես պահելու եմ էս հանգոյցը, ինչքան էլ եկամուտ չբերի name.am-ը տրամադրելու ա էդ դոմնենրը իսկ ամնիկը սպասարկելու ա։ եթե աւելի մանրանամ պէտա ա ասեմ նաեւ, որ ինչքան էլ հայատառ գրող չլինի մէկ ա հայերէնը մնալու ա ու մենք ամեն ինչ անելու ենք որ բոլոր հարթակներում դա աշխատի։
#հայերէն #հայատառ թութ #մաստոդոն #դոմեն #տիրոյթ #անքուն #ցանց #համայնք #վստահութիւն #անվստահութիւն
#անվստահութիւն #վստահութիւն #համայնք #ցանց #անքուն #տիրոյթ #դոմեն #մաստոդոն #հայատառ #հայերէն
threads-ը ու tumbler-ը որ փորձում են հաղորդակարգ բացել mastodon-ի հետ երկու պատճառ ունի։
մէկը էն, որ թուիթերը անսպասելի փոփոխութիւններ ա անում ու ջղայնացնում ա իր օգտատերերին։ դրանք էլ որպէս այլընտրանք մաստոդոն են գալիս։
ինչը անթոյլատրելի ա կորպորացիաների համար։ ո՞նց կը լինի ձեռքից բաց թողնեն էդքան մարդու։ էդ մարդիկ պոտենցիալ գովազդ նայող են, որից էլ գոյանում ա իրանց եկամուտը։
ու հիմա ինստագրամի նպատակը ծուղակ սարքելն ա, որ բոլորը հաւատան ու գնան իր մօտ։ սկզբում հաղորդակարգ ա բացում, բայց յետոյ արհեստական խնդիրներ ա առաջացնելու։ ասելու ա՝ - մենք զարգանում ենք, նոր սիրուն բաներ ենք աւելացնում իսկ մաստոդոնը հին ա ու սահմանափակ։ ու նորից փակելու են հաղորդակարգը։ ամէն ինչ անելու են որ մարդկանց իրենց մօտ տանեն։
երկրորդ պատճառը էն ա, որ մաստոդոնը իրօք մեծացել ա, ու էնքան շատ, որ հզոր մրցակիցներ ունի։
ես յիշում եմ, երբ թուիթրը արգելափակում էր գրառումների մէջ եղած յղումները, որ մաստոդոն էին տանում։ իսկ հիմա բոլորը իրենց կայքերում ու բլոգներում խօսում են մաստոդոնի մասին։ էս մեծ յաղթանակ ա, որը էլ չեն կարող մեզնից վերցնել, զի կոդը բաց ա իսկ հանգոյցները՝ ապակենտրոն։
մենակ թե մնում ա որ մարդիկ չընկեն ինստագրամի ծուղակը ու ոչ թե ինստագրամում գրանցուեն մեզ հետեւելու համար, այլ հակառակը։
#ծուղակ #ինստագրամ #կորպորացիա #մաստոդոն #յաղթանակ #հաղորդակարգ #համայնք #դաշնեզերք #ապակենտրոն
#ապակենտրոն #դաշնեզերք #համայնք #հաղորդակարգ #յաղթանակ #մաստոդոն #կորպորացիա #ինստագրամ #ծուղակ
ի տարբերութիւն թուիթերի, ինստագրամի եւ այլ կորպորատիւ ծրագրերի, մաստոդոնը մշակում ու աշխատացնում են սովորական մարդիկ իրանց ունեցած ռեսուրսներով։
դրա համար երբեմն առաջանում են խնդիրներ ու բարդացնում օգտուելը։
բայց միեւնոյն ժամանակ էստեղ ցանկացած մարդ նշանակալի դեր ու հնարաւորութիւն ունի ինչ որ բան փոխելու կամ լաւացնելու։
սա մաստոդոնի ելակոդն ա՝ https://github.com/mastodon
ցանկացած ծրագրաւորող կարայ փոփոխութիւն առաջարկի։ իսկ ծրագրաւորումից հեռու մարդիկ կարան issue բացեն, նկարագրհն թե ինչ խնդիր ունեն, որ ծրագրաւորողնեը ֆիքսեն։
էս տարիների ընթացքում ես լիքը խնդիրներ եմ գտել ու խնրել որ լուծեն։ օրինակ դրա շնորհիւ լինում ա գրառման մէջ նշել մարդուն հայատառ։
բացի էդ մենք միասին թարգմանել ենք վեբ ինտերֆէյսը հայերէն։
իսկ քննարկումների բաժնում հնարաւորութիւն կայ քննարկելու ծրագրի ապագան ու գաղափարական որոշումներ կայացնել։ օրինակ գրառումը խմբագրելու հնարաւորութիւն աւելացնելը, ինչին երկար ժամանակ չէին համաձայնւում մարդիկ։
#ֆեդերացիա #համայնք #ժողովրդավարութիւն #մաստոդոն
դուք տեսել է՞ք հայաստանում ինչքան շատ ու ինչքան տարբեր շերտեր կան հասարակութեան։ ուզում եմ ինչ-որ վիճակագրութիւն գտնել, թե առհասարակ քանի բնակիչ կայ 20-40 տարեկանների միջակայքում։
հաւանաբար միլինից պակաս։ ո՞նց ենք մենք էսքան տարբեր, էսքան օտար։ չեմ հասկանում։
ոնց քաղաքը համայնքերի են բաժանել տէնց էլ համայնքների բաժանուած զարգացել ենք, իրար մասին չիմանալով։
ուզում եմ ասել, որ մեր հանգոյցները՝ թութ, անքուն, ծմակուտ, vostain, չոլ, unmensch բաւականին քուլ տեղեր են ու մենք բաւականին առաջադէմ միջոցներով ենք իրար հետ կապ պահում։
եթե մարդիկ կպել են ֆբ-ին, ինստա-ին ու թուիթերին ու չեն բարեհաճում գալ՝ տեսնել թե ինչ ենք առաջարկում իրենց, ապա թող տէնց էլ գովազդ նայելով ու ապրանքի տեղ օգտագործուելով ապրեն։
ինձ համար, որպէս ադմին միայն գլխացաւանք ա շատ մարդ պահելը, աւելորդ պատասխանատուութիւն։
ինչ որ պահից ես էլ կը փակեմ գրանցումը։
ինձ համար շատ կարեւոր ա միաժամանակ տարբեր համայնքներում լինելը։
էդ համայնքների հակադրութեան մէջ եմ միայն կարողանում միջինացուած ճիշտ որոշումներ կայացնել։ չբեւեռանալ, չգնալ մի ուղղութեամբ շատ հեռու։
#հակադրութիւն #մարդիկ #համայնք
ուզում եմ ասել, որ այս հանգոյցում ես ինձ ամենեւին էլ միայնակ չեմ զգում։
նոյնիսկ վստահ եմ, որ ֆեյսբուքում եւ ինստագրամում մարդիկ իրենց աւելի շատ են միայնակ զգում քան ես այստեղ։
#համայնք #մշակոյթ #զգացմունք #ցանց #կապ #մենութիւն #հանգոյց