հետք թողնելու մասին
հաւանաբար պատմութեան մէջ ամենաշատը ներկայ ժամանակում են մարդիկ փորձում հետք թողնել պատմութեան մէջ։ գրեթե բոլորը փորձում են։
ու դա լաւ ա, զի ինչքան շատ հետք մնաj էնքան հասկանալի կը լինի տուեալ ժամանակաշրջանը։ ուղղակի ուզում եմ յիշեցնել, որ հետքերը լինում են տարբեր տեսակի։ օրինակ ես գնահատում եմ մաշուածութեան հետքը դրա համար գումար եմ ծախսում հին խցիկներ գնելու վրայ։ բայց միեւնոյն ժամանակ տանել չեմ կարողանում կեղտի հետքը։ երբ տեսնում եմ շորիս վրայ հետք կայ, կամ այլ տեղ, ամաչում եմ, որ աւելի շուտ չէի տեսել ու փորձում եմ շուտ մաքրել։
բայց ի հարկէ դա իմ անձնական վերաբերմունքն ա հետքերին։ ոչ ոք չգիտի ապագայում որ հետքը աւելի գնահատուած կը լինի։ այնպէս որ շարունակէք թողնել ձեր հետքը ձեր անձնական համոզմունքներին համապատասխան։
#պատմութիւն #վերաբերմունք #համոզմունք #հետք