բոլորս գիտենք չինական փիլիսոփայութեան գաղափարներից` ին - յան-ը։
նոյնը կայ հայերէնում՝ աղջ - այգ։
«աղջ»-ը նշանակում ա՝ խաւար, աղջամուղջ։ դրանից առաջացել ա «աղջիկ» բառը։
«այգ»-ը նշանակում ա՝ առաւօտ, արեւածագ։ դրանից առաջացել ա «այր» բառը։
կարդացէք նաեւ՝
https://lusineavetisyan.do.am/news/aghjik_bari_stowgabanowtiwny/2018-06-13-86
#լեզու #հայերէն #բառ #այր #աղջիկ #աղջ #այգ
#կադալիք #գիրք #ուղղագրութիւն #հայերէն #լեզու #արեւմտահայերէն
Արմենակ Եղիայեան - «Արեւմտահայերէնի ուղղագրական, ուղղախօսական, ոճաբանական ուղեցոյցը»
https://nayiri.s3.amazonaws.com/A+Manual+for+Western+Armenian+-+Armenag+Yeghiayan+-+2022.pdf
#արեւմտահայերէն #լեզու #հայերէն #ուղղագրութիւն #գիրք #կադալիք
ափսոս, որ ազգային գրադարանի թուայնացուած արխիւները նկարներ են։ հազարաւոր հայատառ գրքեր ու յօդուածներ կան, որոնց մէջ որոնում անել չի լինում։
միգուցէ արժի նախագիծ սկսել, նկարները տեքստի փոխարկելու։ էսօր ai-ը թոյլ ա տալիս նման բան։
#հայերէն #բովանդակութիւն #արխիւ
երբ հայատառ դոմենները նոր էին, ինձ մօտ անվստահութիւն կար դրանցով աշխատող կայքերի հանդէպ։
պատճառներից մէկը էն էր, որ մի շարք ծրագրեր, ծառայութիւններ, կապի միջոցներ չէն սպասարկում հայերէն տառերը, ուր մնաց դոմենները։
երկրորդ պատճառը էր էր, որ վախենում էի որ մարդիկ չկարողանան մտնել էդ կայքեր, զի նոյնիսկ հայատառ ստեղնաշար չունեն հասցէն հաւաքելու համար։
երրորդ պատճառը դրանց ժամանակավրեպ լինել էր։ զի եթե հայերը քիչ են, հայատառ գրողները աւելի քիչ, իսկ այլ ազգի մարդիկ առհասարակ չեն մտնելու, ապա դժուար կայքը կամ ծառայութիւնը երկար կեանք ունենայ։
էդ խնդիրների մի մասը արդէն լուծուած են, զի մենք բոլորս աշխատել ենք էդ ուղղութեամբ։ ես ինքս դոմենների ոլորտում աշխատելով առընչուել եմ դրանց հետ եւ հետեւողական աշխատել որ լուծուեն։
ամնիկը՝ հայատառ դոմենը սպասարկող ընկերութիւնը, նոյնպէս լիքը ջանք ա դնում որ էդ խնդիրները լուծուն։ կարծեմ վերջերս էլ աշխատում էին հայատառ էլ. հասցեների համատեղելիութեան ուղղութեամբ։
նաեւ իմ վստահութիւնը աճեց, թութ.հայ-ից օգտուելու ընթացքում, զի համոզուեցի որ շատ օգտատեր պէտք չի դրա լինելիութեան համար։
սա պատմում եմ, զի մտածում եմ միգուցէ ձեզ մօտ էլ կայ էդ անվստահութիւնը։ բայց իմացէք, որ անկախ նրանից ինչքան մարդ ա օգտուում անքուն.հայ-ից մէկ ա ես պահելու եմ էս հանգոյցը, ինչքան էլ եկամուտ չբերի name.am-ը տրամադրելու ա էդ դոմնենրը իսկ ամնիկը սպասարկելու ա։ եթե աւելի մանրանամ պէտա ա ասեմ նաեւ, որ ինչքան էլ հայատառ գրող չլինի մէկ ա հայերէնը մնալու ա ու մենք ամեն ինչ անելու ենք որ բոլոր հարթակներում դա աշխատի։
#հայերէն #հայատառ թութ #մաստոդոն #դոմեն #տիրոյթ #անքուն #ցանց #համայնք #վստահութիւն #անվստահութիւն
#անվստահութիւն #վստահութիւն #համայնք #ցանց #անքուն #տիրոյթ #դոմեն #մաստոդոն #հայատառ #հայերէն
եթե AI-ով զբաղուող ընկեր ունենայի, կը խնդրէի ինձ օգնել տեքստից-խօսք կառուցող գործիք սարքել։
յետոյ կը վերցնէի հայերէն մի աուդիո գիրք ու տեքստի հետ կը տայի բանականութեանը։ երեւի 1-2 գիրքը հերիք կը լինէր սովորելու համար։
էս պահին միայն մի գործիք կայ, որը համեմատաբար լաւ ա կարդում հայերէն՝ https://www.narakeet.com
ես խօսացի իրենց թիմի հետ ու իմացայ որ AI -ով ա աշխատում։ մի հատ բագ ռիփորթ արեցի։ միգուցէ խնդիրեմ նաեւ դասականի սպասարկում աւելացնեն։
միւս կողմից լաւ կը լինէր եթե մենք ունենային նման ծրագիր։
գիտեմ որ mozilla-ն էլ ա փորձում նման մի բան անել, բայց պրոգրեսը էդքան էլ յուսադրող չի։
ի՜նչ լաւ ա, որ դաշնեզերքում հայերէն գրողները հայատառ են գրում։
դա կարայ լինի դաշնեզերքի նկարագրութիւնը։
- գիտե՞ս ինչ տաղ ա դաշնեզերքը
#տառ #հայերէն #լեզու #դաշնեզերք
քան խօսք գնաց հայերէնից մի բառ էլ ես ասեմ։
վաղուց կարդացել էի եւ միգուցէ նաեւ գրել եմ «սեփական» բառի մասին։
նկատել էի, որ հին գրութիւններում գրում են՝ սեպհական ու նայիրիում գտել բացատրութիւնը։
բառը առաջացել ա՝ «սեպուհին յատուկ» բառակապակցութիւնից ու գրուել ա «սեպուհական»։ յետոյ «ու»-ն կորել ա ու գրուել ա «սեպհական»։
արժի այլեւս տէնց գրել (:
հ.գ. բնաւ դեմ չեմ լեզուի բնական ճանապարհով ձեւափոխմանը։
#սեպուհական #սեպհական #սեփական #եզու #հայերէն
ծրագրերը հայերէն թարգմանելու մասին
ոմանց թուում ա, որ ծրագրերը հայերէն թարգմանելու իմաստ չկայ ու դրանում միայն հայրենասիրական ինչ-որ բան են տեսնում։ թե իբր եթե ցանկում թուրթերէն կայ, ապա ամօթ ա հայերէն չլինի։
բայց առաջնային նպատակը ինձ համար այլ ա։ օրինակ վերցնենք «հասցէագրուած» բառը։ էդ բառը ես նախկինում հազուադէպ էի գործածում, բայց հիմա երբ մաստոդոնի վեբում կարդում եմ սկսում եմ գործածել։
էդպէս լիքը լաւ բառեր մտնում են մեր բառապաշար։
պատուի նշան, երեք կցագրեր և մէկ գաղափարագիր
#ուղղագրութիւն #նշան #հայերէն #լեզու