Մատեան · @matean
26 followers · 170 posts · Server xn--69a.xn--99axc.xn--y9a3aq

«Տանդ դուռը նենց պինդ պինդ ես փակել, որ հարևաններդ չմտնեն։»

#ստեփանավան #հարեւան

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
79 followers · 2917 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ես 24 (թե 23) տարեկանից եմ սկսել մենակ ապրել ու հիմա եմ հասկանում ինչքան կարեւոր էր դա։

մարդը չի կարող հասկանալ, գնահատել, սովորել, զգալ որոշ բաներ առանց էդ փորձառութեան։ մի քիչ բացեմ միտքս՝

1. մինչեւ սեփական տուն ունենալը չէի պատկերացնում դա ինչ պատասխանատւութիւն ա։ ոնց պէտք ա վճարել կոմունալները, հարկերը, բանկային վճարումները, եւն։ չէի պատկերացնում ինչ ա նշանակում սեփականատեր լինելը, դրա իրաւունքները ու պարտականութիւնները։ նաեւ զգացումը, ինչ որ բան ունենալու։ հիմա կարող եմ ասել, որ հայաստանում տուն ունեմ, ու հասկանալ, որ դա ոչ թե գոյք ա այլ ապագայի պլաններ։ զի գնալու պալաններ ունեցողը տուն չի առնում էստեղ։ նաեւ սեփականութեան զգացում երկրի, փողոցի, համայնքի հանդէպ։

2. չմիջնորդաւորուած, ուղիղ ու նոր կապեր հարեւանութեան ու պետութեան տարբեր օղակների հետ։ երբ ծնողներիդ հետ ես ապրում ստիպուած ես շփուել մարդկանց հետ որոնք քեզ չեն ճանաչում, բայց նախատրամադրուածութիւն ունեն։

3. դիցուք դուռդ մարդ ա թակում, որը ասելիք ունի։ դա մարտահրաւէր ա, որը պէտք ա սովորես ընդունել։

4. կազմակերպող լինել, մարդկանց հրաւիրել, ընդունել, ճանապարհել, հոգ տանել մարդկանց մասին երբ քո տանն են։ միգուցէ մէկը գիշերի քեզ մօտ, վատ զգայ, կամ այլ բան։ միեւնոյն ժամանակ չթողնել մարդկանց տունդ աւիրեն։

5. ինքդ քո մասին հոգ տանես։ քնես, նորմալ սնուես, չմրսես, դեղ ունենաս, բժշկի գնաս, բժիշկ գտնես։

6. կապեր ունենալ։ շատ մարդիկ ծնողների ունեցած կապերով են ապրում ու չեն գիտակցում դա։ մարդը երբ կոնֆորտի մէջ ա լինում շատ բան չի նկատում ու գիտակցում։

7. անձնական տարածք ունենալ, սիրած մարդու հետ առանձնանալու։ անձնական կեանք, անձնական իրեր ունենալու համար։

#հարեւան #կեանք #անցում #սեպհականութիւն #սեփականութիւն #կապեր #անձնական_տարածք #փորձառութիւն #փուլ #տեղափոխուել #տուն #անձնական_կեանք

Last updated 2 years ago