տիգրան · @tigran
86 followers · 3254 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

հետաքրքրի ա տեսնել թե ոնց ա նոր ենթամշակոյթ ձեւաւորուում տիկտոկում։

ասենք կան տիկտոկի մարդիկ, որոնք ամուսնանում են իրար հետ, յետոյ գնում են տիկտոկի լրագրողի մօտ պատմում իրենց ամուսնական կեանքի մասին։ կամ խնդիրներ են ունենում դիմում են իրենց տիկտոկի ծանօթին ու տէնց։

ես որ չունեմ տիկտոկ ու հազարից մէկ եմ նման բաներ տեսնում, չեմ հասկանում ով-ով ա։ մտածում եմ երեւի յայտնի աստղ ա, շատ տաղանդաւոր մարդ։

էդ նոյն ձեւ Քոչարեանի ու Սերժի կառավարման տարիներին քրեական հեղինակութիւններին չգիտէի։ մարդիկ պատմում էին, «էստեղ գնացի, էս մարդն էր նստած, վախեցա մի բան կանի, դուրս եկայ» կամ «ճանապարհս փոխեցի» ու ես մտածում էի՝ աստուա՜ծ, բա որ մի օր ինձ էլ հանդիպեն էդ մարդիկ ու չճանաչեմ։ ասեմ՝ «ճանապարհ տուէք անցնեմ» կամ նման մի բան ու վերջս վատ լինի։

ու մինչեւ հիմա էլ չգիտեմ, արդեօք առնչուել եմ ինչ-որ անյայտ ենթամշակոյթի մարդու հետ թե չէ։ բայց լաւ ա դեռ «քէնսլ» չեն արել։

#հեղինակութիւն #մարդիկ #ենթամշակոյթ

Last updated 2 years ago