միշտ հոգեբանութեամբ եմ հետաքրքրուած եղել ու միշտ փորձել եմ հոգեբանութեան տարբեր ճուղերի, տարբեր կատեգորիաներով ինձ սահմանել։ բայց միշտ կոնֆլիկ ա լինում էդ խմբերի հետ, զի դրանք շատ ընդհանրական են, ու չեն կարող բնութագրել առանձին անհատի։
դրա համար շատ կարեւոր ա, որ մարդը հասկանայ թե ինչքան առանձնայատուկ ա ինքը, չկրկնուող ու ինքնատիպ։ միգուցէ կան թերապիայի տեսակներ որոնք արդիւնաւէտ են կատեգորիաներով աշխատելու համար, բայց որպէս բնութագիր սխալ ա նոյնականանալ դրանցով։
#սահմանում #թերապիա #հոգեբանութիւն
քայլելու հետ խնդիր ունեմ, որը կարտայայտուի նաեւ այլ տեղերում։
չեմ կարողանում ուղղակի քայլել առանց վերջակէտ ընտրելու։ իսկ ընտրելուց յետոյ շտապում եմ տեղ հասնել, որ ազատուեմ «գործից»։ էդ հոգնեցնող ա ու անվայել ։//
նոյն էլ աշխատանքում ու առօրեայ հարցերում եմ։ չեմ կարողանում ուղղակի ապրել։ անընդհատ նպատակներ եմ սահմանում ու յետոյ շտապում դրանց հասնել։ բայց իրականում ուզում եմ վայելել ամէնը։ նոյնիսկ գործը։
գիտեմ որ խնդիրը մասնաւորապէս իմ նեւրոտիկ լինելու մէջ ա։ ու տարօրինակ կերպով կը վաւերացուի արժէքներիս հետ։
#սովորութիւն #հոգեբանութիւն #քայլել #ուղղակի #նպատակ #կեանք #վերջնակէտ
#վերջնակէտ #կեանք #նպատակ #ուղղակի #քայլել #հոգեբանութիւն #սովորութիւն
համ իմ փորձով եմ զգացել, համ ուրիշների վարքագծով, որ ինչքան ուշացնում ենք որոշում կայացնելու պահը, էդքան յոռետես (pessimist) ենք դառնում։
ինձ համար շատ օգտակար բացայայտում էր։ շնորհակալութիւն հոգեբաններին։
#հոգեբանութիւն #մարդիկ #որոշում #յոռետես