տիգրան · @tigran
90 followers · 3500 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

սոշլհոմի մասին խօսելիս @inky ասում էր, որ ամենածանր գործողութիւնը ամէն մարդու համար ֆիդ գեներացնելն ա։

ուզում էի գրել, որ կեանքում էլ ա ամենածանր գործողութիւնը ֆիդ գեներացնելը։ զի մենք կառուցում ենք մեր կեանքը մեր ճանաչած մարդկանց հետ շփման միջոցով։ զի մարդ ենք, ու ստիպուած են սոցիալական լինել։

մեր պլանները, նպատակները, սպասելիքները, գործերը, ժամանցը, անվտանգութիւնը ու էլի լիքը բան կառուցուած ա այլ մարդկանց հետ յարաբերութիւնների արդիւնքում։ նոյնիսկ ինքաճանաչումը։

ու էդ կառուցելը իրօք էնքան ծանր գործողութիւն ա, որ եթե մի մարդ «դավաճանի», շատ ցաւոտ կը լինի, զի կը քանդուի կեանքի գեներացուած հոսքը։

#յարաբերութիւններ #մարդիկ #հոսք

Last updated 2 years ago