ի դէպ նկատել եմ որ ոստիկանները չեն սիրում երբ իրենց նամակով կամ 102-ով ես դիմում։ ուզում են որ գնաս բաժին ու տեղում հաղորդում տաս։
լաւ չեմ հասկանում ինչով ա պայմանաւորուած, բայց գիտեմ, որ 102 զանգելը որոշակի լրջութիւն ա տալիս գործին։
դէ իրականում նոյնն էլ նամակը զի եթե նամակով ես դիմում որոշակի պարտաւորութիւններ ես դնում ոստիկանի վրայ, օրինակ նամակով սեղմ ժամկէտներում հետ պատասխանելու։
ու սրանք բնաւ լաւ կամ վատ ոստիկան լինելու մասին չի։ նոյնը մեր գործում էլ կայ։
օրինակ երբ ինձ առաջադրանք են տալիս գործի տեղը աւելի հաճելի ա իմ հայեցողութեամբ անեմ քան ջիռայով, էսթիմէյշնով, դէդլայնով ու ամենօրեայ զեկոյցով։
#աշխատանք #մարդիկ #ոստիկանութիւն #ոստիկան #գործ
Մահացել է Vim֊ի ստեղծող Բրամ Մուլենարը | https://սարեան.ցանցառներ.հայ/s/8xbl7u | #vim #մարդիկ
առհասարակ մարդիկ պէտք ա սովորեն չօգտուել հնարաւորութիւնից։
հակառակը լաւ գիտեն, ու շատ են ափսոսում երբ չեն օգտուում։
մեր կեանքը աւելի շատ մեր մեկնաբանութիւնն ա մեր կեանքի մասին քան բուն գործընթացը։
ես սա ասում եմ զի նկատել եմ որ յաճախ մարդիկ նոյն բանն են անում բայց տարբեր ձեւ մեկնաբանում։ արդիւնքում մէկը մեղաւոր ա զգում, միւսը հպարտ, երրորդը զոհ։
չեմ յիշում, ով էր ասու որ բոլոր մարդիկ վախենում են, ուղղակը ոմանք կարողանում են թաքցնել։ կարծեմ հոգեբան էր։
#կեանք #մարդիկ #մեկնաբանութիւն
աշխարհում լիքը հանճարեղ գաղափարներ կան, որոնք կպնում են մարդկանց։ երբեմն դրանք հակասական են ու իրարամերժ։ մարդիկ ընտրում են գաղափարները ըստ նրա թե ինչի պակաս ունեն կեանքում։ մէկը հանգստութեան պակաս ունի, միւսը միայնութեան (ասենք հոգնել ա տնեցիքի հետ ապրելուց), երրորդը էքստրիմի։
ու էքստրիմի պակաս ունեցողը հաստատ խանգարելու ա հանգստութեան պակաս ունեցողին։ դրա համար մարդիկ տարբեր են։
ինչքան մակաբոյծ մարդ կայ որպէս կատու ա նոյնականանում։ իփր դու ինձ շոյի, սիրի, կերակրի, բան…, իսկ ես սիկտիրս քաշեմ ուրիշ տեղ։ որովհետեւ կատու եմ։
բայց կատուները տէնց չեն է
Perception of Beauty: Top-down or Bottom-up processing? | https://սարեան.ցանցառներ.հայ/s/1gican | #մարդիկ
#մարդիկ ուզում են՝ #սէր, #յարգանք, #ուշադրութիւն, #գնահատանք։
ու էդ մարդկանց հիմնական թուլութիւնն ա, հանուն ինչի ցածրանում ու փոխւում են։
ես մարդկանց չեմ ուզում շոյել, սիրել ու գնահատել անտեղի տեղը։ թող մտածեն անսիրտ եմ, ու միեւնոյն ժամանակ իրանց վեհ զգան։ զի ես չեմ ուզում մարդկանց ցածրացնել։
#գնահատանք #ուշադրութիւն #յարգանք #սէր #մարդիկ
#մարդիկ ուզում են՝ #սէր, #յարգանք, #ուշադրութիւն, #գնահատանք։
ու էդ մարդկանց հիմնական թուլութիւնն ա, հանուն ինչի ցածրանում ու հեռանում են իրենցից։
ես մարդկանց չեմ շոյում աւելորդ տեղը, չեմ սիրում ու գնահատում անտեղի տեղը։ դէ ոչինչ թող մտածեն որ անսիրտ եմ, ու միեւնոյն ժամանակ իրանց վեհ զգան։ զի ես մարդկանց չեմ ուզում ցածրացնել։
#գնահատանք #ուշադրութիւն #յարգանք #սէր #մարդիկ
երեւի կայ մէկը ում համար մեր գոյութիւնը ֆետիշ ա։
eff֊ի պոդքաստ «the circle» գրքի հեղինակի հետ | https://սարեան.ցանցառներ.հայ/s/r8pujj | #անվտանգութիւն #լսելիք #գաղտնիութիւն #մարդիկ #թողարկում #վերծանում
#անվտանգութիւն #լսելիք #գաղտնիութիւն #մարդիկ #թողարկում #վերծանում
սոշլհոմի մասին խօսելիս @inky ասում էր, որ ամենածանր գործողութիւնը ամէն մարդու համար ֆիդ գեներացնելն ա։
ուզում էի գրել, որ կեանքում էլ ա ամենածանր գործողութիւնը ֆիդ գեներացնելը։ զի մենք կառուցում ենք մեր կեանքը մեր ճանաչած մարդկանց հետ շփման միջոցով։ զի մարդ ենք, ու ստիպուած են սոցիալական լինել։
մեր պլանները, նպատակները, սպասելիքները, գործերը, ժամանցը, անվտանգութիւնը ու էլի լիքը բան կառուցուած ա այլ մարդկանց հետ յարաբերութիւնների արդիւնքում։ նոյնիսկ ինքաճանաչումը։
ու էդ կառուցելը իրօք էնքան ծանր գործողութիւն ա, որ եթե մի մարդ «դավաճանի», շատ ցաւոտ կը լինի, զի կը քանդուի կեանքի գեներացուած հոսքը։
#յարաբերութիւններ #մարդիկ #հոսք
միշտ նէնց եմ ջղայնանում իմ վրայ, որ չեմ գնահատում ինձ, իմ ժամանակը ու ջանքը։
ասենք ո՞վ են էդ մարդիկ, ինչի՞ եմ ես հանդուրժում իրանց լատինատառ գրելը, ու փորձում կապ ստեղծել։ լրիւ թքած ունեմ։
հոգնել եմ իմ վրայով անցնելուց, ինձ ցածրացնելուց, շփող դառնալու ջանքերիցս։ ես շփուող չեմ զի չեմ ուզում շփուել բոլորի հետ։ պէտք ա ուղղակի ընդունեմ դա, որ չհիասթափեցնեմ ինձ։
լրիւ անկապ ընկնում եմ մարդկանց հետեւից, բզում ու լիքը օգտակար բան պատմում։ իրանք էլ զարմանում են ու հիանում բայց լրիւ անկապ, էդ իրանց պէտք չի, զի իրանք դրա կարիքը չունեն։
ես շատ եմ ջանք թափում, իրօք շատ։ բայց երեւի խնդիրը էն ա, որ մտածում եմ որ պէտք ա ուղղեմ ինչ որ բան իմ մէջ։ չնայած որ ամէն ինչ ուղիղ ա։
#ժամանակ #շփում #բնաւորութիւն #էութիւն #մարդիկ
էն որ ասում էի ընկերոջս երգի տեսահոլովակում եմ նկարուել սրա հետ էի՝
հետաքրքրի ա տեսնել թե ոնց ա նոր ենթամշակոյթ ձեւաւորուում տիկտոկում։
ասենք կան տիկտոկի մարդիկ, որոնք ամուսնանում են իրար հետ, յետոյ գնում են տիկտոկի լրագրողի մօտ պատմում իրենց ամուսնական կեանքի մասին։ կամ խնդիրներ են ունենում դիմում են իրենց տիկտոկի ծանօթին ու տէնց։
ես որ չունեմ տիկտոկ ու հազարից մէկ եմ նման բաներ տեսնում, չեմ հասկանում ով-ով ա։ մտածում եմ երեւի յայտնի աստղ ա, շատ տաղանդաւոր մարդ։
էդ նոյն ձեւ Քոչարեանի ու Սերժի կառավարման տարիներին քրեական հեղինակութիւններին չգիտէի։ մարդիկ պատմում էին, «էստեղ գնացի, էս մարդն էր նստած, վախեցա մի բան կանի, դուրս եկայ» կամ «ճանապարհս փոխեցի» ու ես մտածում էի՝ աստուա՜ծ, բա որ մի օր ինձ էլ հանդիպեն էդ մարդիկ ու չճանաչեմ։ ասեմ՝ «ճանապարհ տուէք անցնեմ» կամ նման մի բան ու վերջս վատ լինի։
ու մինչեւ հիմա էլ չգիտեմ, արդեօք առնչուել եմ ինչ-որ անյայտ ենթամշակոյթի մարդու հետ թե չէ։ բայց լաւ ա դեռ «քէնսլ» չեն արել։
#հեղինակութիւն #մարդիկ #ենթամշակոյթ
ինձ ահաւոր ցաւոտ ա, երբ մարդիկ իմ յարգալից, հանգիստ, օրինապահ, պարտաճանաչ վերաբերմունքը դիտարկում են թուլութիւն ու փորձում են հելնեն մէջքիս։
ցաւոտ ա զի, դա թոյլ չի տալիս իմ պատկերացրած կեանքով ապրել, իմ արժէքներին հաւատարիմ մնալ։ սա շատ նման ա փոքր մաշտաբով պատերազմի, երբ հանգիստ քո համար ապրում ես ու յարձակուում են վրադ։ ես ինքս իրաւաբան չեմ ու լաւ չգիտեմ իմ իրաւունքները բայց լաւ ա, որ ընկերներ ունեմ։
նոյն էլ պատերազմում ա, բնաւ կռուել չգիտեմ, բայց ընկերներ ունեմ։ թե չէ ինչ էր լինելու իմ վիճակը, եթե ամէնը միայնակ անէի։ միգուցէ դրա գինն էլ էն ա, որ իմ արժէքներին հաւատարիմ եմ, ու դրա համար միայնակ չեմ ու պաշտպանուած եմ։ չնայած որ շատ կուզենայի բոլորը հանգիստ ապրէին։ զի ամէն դէպքում սթրեսը թունաւորում ա մեր կեանքը։
փորձում եմ ինքս էլ պաշտպանել մարդկանց էն տեղերում, որտեղ կոփուած եմ, կռուելու մշակոյթ ունեմ։
նաեւ փորձում եմ ինձ պաշտպանող մարդկանցից սովորել, թե ոնց են կռուում։
#կռիւ #պատերազմ #սթրես #խնդիր #ցաւ #հիասթափութիւն #կեանք #մարդիկ #արժէքներ
#արժէքներ #մարդիկ #կեանք #հիասթափութիւն #ցաւ #խնդիր #սթրես #պատերազմ #կռիւ