չեմ յիշում գրել եմ թե չէ, որ դէյթինգ ափերը զիբիլ են։ ես բոլորը փորձել եմ, նոյնիսկ վճարել եմ ընդլայնուած տարբերակների համադ։
կարծում եմ խնդիրը էն ա, որ եթե տուեալ մարդը քո միջավայրից չի, քո սիրած տեղերում չի լինում, քո հետ սոց. ցանցերով կապ չունի, ապա դժուար թե ծանօթութեան յաւելուածով իրար բացայայտէք։
էն էլ էս փոքր քաղաքում։
#յոյս #կապ #միջավայր #քաղաք #մարդիկ #յաւելուած #ծանօթութիւն
մի շրջան կար, երբ մատուցողի գործը մեծ պահանջարկ ուներ, բայց մարդիկ չէին աշխատում զի ուրիշի մոխրաման դատարկելը թեմայ էր։ նախընտրում էին ծնողների հաշուին ապրել։
հիմա որ նայում ես մոխրաման փոխելու մէջ նուաստացուցիչ բան չկայ, բայց իրենց գաղափարական միջավայրում էդ լուրջ տաբու էր։
ու դրա պատճառով էդ մարդիկ աշխատել չսովորեցին, խնայողութիւններ չունեցան, նոր միջավայր չընկան։ մինչեւ հիմա ծնողների թոշակով են ապրում։
բայց որ հարցնես կարան հիմնաւորէն ամէն բան։