տիգրան · @tigran
99 followers · 3760 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

չգիտես ինչի հայաստանում օտարերկրացիներին աւելի քիչ են քննադատում քան հայերին։

եթե տեսնեն պիրսինգով ու տատուներով զբօսաշրջիկ վատ բան չեն մտածի իսկ եթե իմանան հայ ա, թարս կնայեն։ ինձ թուում ա դրա մէջ նախանձի հարց կայ։

ու դրա պատճառով որոշ հայեր խուսափում են հայերէն խօսել, որ պակաս քննադատուած լինեն։

#նախանձ #քննադատութիւն #զբօսաշրջիկ #մշակոյթ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
72 followers · 2633 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ես հասկանում եմ 90ականների կամ 80ականների երաժշտութիւն լսող մարդկանց։ բայց չեմ հասկանում թե ինչ ա լինելու 10,000 տարի յետոյ։

էլի մարդիկ լսելու են 90 ականների երաժշտութիւն թե դրա հետ արդէն կապ չեն ունենալու։

եթե լսելու են, ապա երկար տարածութիւն պէտք ա հետազօտեն, մինչեւ սեփական ժամանակաշրջանից հասնեն 90 ականներ։ ու երեւի 10,000 տարի յետոյ էդ տարածութիւնը էնքան մեծ կը լինի որ մարդու կեանքը հերիք չի լինի նման հետազոտութիւն անելու համար։ նկատի ունեմ էդքան շատ երգ չենք կարողանայ լսել։

ես հասկանում եմ 200 տարի առաջուայ երաժշտութեան հանճարեղութիւնը։ մոցարտ ա, բան (բախ) ա։ բայց դէ ամէն օր չեմ լսի, զի մշակոյթային առումով ինձ էդքան էլ մօտ չի։

արդի երաժշտութիւնը էլեկտրոնայինն ա, որ աւելի շատ ա իմ ժամանակաշրջանի մասին։ դրա հետ ես կապ զգում եմ ու կարամ ամէն օր լսել։ բայց հարցը բնաւ ճաշակի մէջ չի։ եթե դասական լսէի, ապա՝ Hans Zimmer։ հարցը կապի մէջ ա, մեր տեսած ու զգացած արշարհի ու լասծ երաժշտութեան։

զի ստեղծագործողն էլ ա նոյնը զգում ստեղծագործելիս։

մենք նոյն ալիքի վրայ ենք, ու հասկանում ենք ինչի մասին ենք լսում։

#մշակոյթ #ժամանակաշրջան #ալիք #երաժշտութիւն

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ուզում եմ ասել, որ այս հանգոյցում ես ինձ ամենեւին էլ միայնակ չեմ զգում։

նոյնիսկ վստահ եմ, որ ֆեյսբուքում եւ ինստագրամում մարդիկ իրենց աւելի շատ են միայնակ զգում քան ես այստեղ։

#համայնք #մշակոյթ #զգացմունք #ցանց #կապ #մենութիւն #հանգոյց

Last updated 3 years ago