սոշլհոմի մասին խօսելիս @inky ասում էր, որ ամենածանր գործողութիւնը ամէն մարդու համար ֆիդ գեներացնելն ա։
ուզում էի գրել, որ կեանքում էլ ա ամենածանր գործողութիւնը ֆիդ գեներացնելը։ զի մենք կառուցում ենք մեր կեանքը մեր ճանաչած մարդկանց հետ շփման միջոցով։ զի մարդ ենք, ու ստիպուած են սոցիալական լինել։
մեր պլանները, նպատակները, սպասելիքները, գործերը, ժամանցը, անվտանգութիւնը ու էլի լիքը բան կառուցուած ա այլ մարդկանց հետ յարաբերութիւնների արդիւնքում։ նոյնիսկ ինքաճանաչումը։
ու էդ կառուցելը իրօք էնքան ծանր գործողութիւն ա, որ եթե մի մարդ «դավաճանի», շատ ցաւոտ կը լինի, զի կը քանդուի կեանքի գեներացուած հոսքը։
#յարաբերութիւններ #մարդիկ #հոսք
զուգընկեր ընտրելիս ինձ համար ամենակարեւորը մարդու զարգացածութիւնն ա յետոյ տեսքը/ճաշակը։
չեմ ասում խելքը կամ ինտելեկտը, զի դրանք շատ պայմանական են։ իսկ զարգացածութիւնը միաժամանակ շատ բան ա նշանակում։
#մարդ #յարաբերութիւններ #զարգացածութիւն #զուգընկեր #ընտրութիւն #տեսք
#տեսք #ընտրութիւն #զուգընկեր #զարգացածութիւն #յարաբերութիւններ #մարդ
պէտք չի նեղանալ մարդկանցից որոնք կորում են։ առհասարակ պէտք ա գնահատել մարդկանց ու չցածրացնել։
միգուցէ ինքը աւել լաւ ու աւելի շուտ ա հասկացել, որ իրար հետ կապ չունէք։ կարող ա էդ մարդը աւելի խելացի ա, ու ճիշտ որոշում ա կայեացրել եթե ոչ երկուսիդ, առունազն գոնէ իր համար։
— մի թերագնահատէք մարդկանց։
#յարաբերութիւններ #կապ #կորել #մարդիկ
պէտք չի նեղանալ մարդկանցից որոնք կորում են։ առհասարակ պէտք ա գնահատել մարդկանց ու չցածրացնել։
միգուցէ ինքը աւել լաւ ու աւելի շուտ ա հասկացել, որ իրար հետ կապ չունէք։ կարող ա էդ մարդը աւելի խելացի ա, ու ճիշտ որոշում ա կայեացրել եթե ոչ երկուսիդ գոնէ առունազն իր համար։
— մի թերագնահատէք մարդկանց։
#յարաբերութիւններ #կապ #կորել #մարդիկ
չեմ ջոկում երկարաժամկէտ յարաբերութիւններ ստեղծելը ունակութիւն ա թե հնարաւորութիւն։
ինձ թուում ա ունակութիւն, զի նման հնարաւորութիւն շատ եմ ունեցել, բայց չեմ ստեղծել։
#մարդիկ #հնարաւորութիւն #ունակութիւն #յարաբերութիւններ
բացատրեմ ինչի։ դիցուք ա-մարդը ընկերդ ա, բ-մարդը նախկին քրաշդ, գ-մարդը չդզող տիպ, դ-մարդը ծանօթ, որը նախկին քրաշիդ հետ պրոյեկտ ա անում, ե-մարդը ներկայ քրաշիդ մօտիկը… ու տէնց ամէն օր տարբեր կոմբինացիանելով լռուած էք, չգիտես ոնց զգաս քեզ։
պէտք ա միաժամանակ համ բաց լինես համ փակ, համ ուրախ լինես համ տխուր, համ մօտենաս գրկես համ հեռու մնաս….
#կապ #կապեր #յարաբերութիւններ #քաղաք #մարդիկ
- արի չշտապենք
- հա, ուղղակի որոշենք որ ուղղութեամբ ենք ուզում գնալ եւ ինչքան ժամանակ ունենք։ յետոյ s/t -ով կը որոշենք ինչ արագութեամբ գնալ։