ինստագրամով ընկերոջս ուղարկում եմ անքուն.հայ-ի punycode հասցէն, որ մոբայլ յաւելուածով կարողանայ մտնել։ փորձում ա չի կարողանում։
յետոյ ես եմ ստուգում ուղարկածս հասէն ու ջոկում եմ որ իրօք չի աշխատում։
չգիտեմ ինչ տրամաբանութեամբ ինստագրամը փոխել ա իմ գրածը։
ես ուղարկել եմ՝
xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
ինստագրամը ցոյց ա տուել՝
xn—y9a6bah4ck.xn—y9a3aq
եթե ուշադիր նայէք երկու կարճ գծիկը փոխել ա մէկ երկարով։
ես գիտէի որ ֆէյսբուքենք սրիկայ են, բայց չգիտէի որ էնքան, որ արդէն մարդկանց նամակներն եմ խմբագրում։
ասենք ո՞վ իրաւունք ունի փոխելու իմ նամակը, ով գիտի ինչ ա նշանակում իմ համար էդ գծիկները։ աբսուրդ ա։ վաղը էմոջինը ու կետադրութիւնը կփոխեն, միւս օրը կոնտեքստը։
ու մարդիկ ասելու են՝ «ես դէմ չեմ, իմ օգտին են անում։ փոխում են որ ճիշտ լինի կէտադրութիւն, միտքը, սմայլիկը» ու տէնց։
#անքուն #նամակ #դաշնեզերք #մաստոդոն #ինստագրամ #ֆէյսբուք
ուրիշ երկրում ապրող քրաշիս էլ. փոստով նամակ ուղարկեցի։ փոստի հասցէն հանրային էր, սոց. ցանցում։ յուսով եմ գործող հասցէ ա ու պատասխան կը ստանամ։
լսածս վերջին հարցազրոյցը ռուս հոգեբանի հետ ահագին օգտակար էր։
սկսել եմ նկատել մանիպուլացնող նամակները։ երբ օրինակ հարց չեն տալիս բայց ակնկալում են պատասխան։
ես՝ տխրում եմ, երբ գրածներիս չեն պատասխանում
միեւնոյն ժամանակ ես՝ լինկդիմում հարիւրաւոր չպատասխանած նամակ ունեմ
ոնց են մարդիկ կարողանում չպատասխանել նամակներին։ ես նամակի ծանուցման ձայնը լսելուց առաջ արդէն պատասխանը ուղարկած եմ լինում ։')