տիգրան · @tigran
90 followers · 3500 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

գլխումս ապագայի հետ կապուած նպատակ ա ձեւաւորուել։

ուզում եմ բոուլինք խաղալու տեղ բացել, որը 24 ժամ կաշխատի։

#ապագայ #նպատակ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
87 followers · 3399 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

քայլելու հետ խնդիր ունեմ, որը կարտայայտուի նաեւ այլ տեղերում։

չեմ կարողանում ուղղակի քայլել առանց վերջակէտ ընտրելու։ իսկ ընտրելուց յետոյ շտապում եմ տեղ հասնել, որ ազատուեմ «գործից»։ էդ հոգնեցնող ա ու անվայել ։//

նոյն էլ աշխատանքում ու առօրեայ հարցերում եմ։ չեմ կարողանում ուղղակի ապրել։ անընդհատ նպատակներ եմ սահմանում ու յետոյ շտապում դրանց հասնել։ բայց իրականում ուզում եմ վայելել ամէնը։ նոյնիսկ գործը։

գիտեմ որ խնդիրը մասնաւորապէս իմ նեւրոտիկ լինելու մէջ ա։ ու տարօրինակ կերպով կը վաւերացուի արժէքներիս հետ։

#վերջնակէտ #կեանք #նպատակ #ուղղակի #քայլել #հոգեբանութիւն #սովորութիւն

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

եթե մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ ու երկար ժամանակ չենք կարողանում որոշում կայացնել մեզ մօտ առաջանում ա խրոնիկ տագնապի զգացում։

ուղեղի առաւել հին հատուածը, փորձում ա կանխատեսել վատագոյն ելքը ու չի դիտարկում լաւագոյնը։ դրանով արժեզրկում ա լաւագոյն ելքը ու մենք կորցնում ենք ռացիոնալ որոշում կայացնելու հնարաւորութիւնը։

#նպատակ #ընտրութիւն #ուղեղ #տագնապ #որոշում #երկընտրանք

Last updated 3 years ago