միշտ նէնց եմ ջղայնանում իմ վրայ, որ չեմ գնահատում ինձ, իմ ժամանակը ու ջանքը։
ասենք ո՞վ են էդ մարդիկ, ինչի՞ եմ ես հանդուրժում իրանց լատինատառ գրելը, ու փորձում կապ ստեղծել։ լրիւ թքած ունեմ։
հոգնել եմ իմ վրայով անցնելուց, ինձ ցածրացնելուց, շփող դառնալու ջանքերիցս։ ես շփուող չեմ զի չեմ ուզում շփուել բոլորի հետ։ պէտք ա ուղղակի ընդունեմ դա, որ չհիասթափեցնեմ ինձ։
լրիւ անկապ ընկնում եմ մարդկանց հետեւից, բզում ու լիքը օգտակար բան պատմում։ իրանք էլ զարմանում են ու հիանում բայց լրիւ անկապ, էդ իրանց պէտք չի, զի իրանք դրա կարիքը չունեն։
ես շատ եմ ջանք թափում, իրօք շատ։ բայց երեւի խնդիրը էն ա, որ մտածում եմ որ պէտք ա ուղղեմ ինչ որ բան իմ մէջ։ չնայած որ ամէն ինչ ուղիղ ա։
#ժամանակ #շփում #բնաւորութիւն #էութիւն #մարդիկ
յէ՜յ, ընկերներց բացի կայ մարդ ում հետ շփուելիս ինձ հասկացուած եմ զգում։
#շփում #ընկեր #հասկացուած #մարդ
@space շնորհակ ընկերներիս, որ կան։
երբ գնում եմ հիւր, միջոցառում, գիշերային ակումբ, համերգ, արշաւ, ֆեստիւալ, փաբ եւն, միշտ ընկերներիս ներկայութիւնն ա ինձ ազատութիւն ու կոնֆորտ տալիս։
էն մարդկանցից չեմ, որ կը գնայ լրիւ օտար միջավայր ու կշփում միւսների հետ։ կապեր չեմ գտնի։
դրա համար աշխատում եմ շատ ընկերներ ունենալ, ամէն տեղ, բոլոր համայնքներում։ համայնքների մասին նախկինում գրել եմ, որ ինձ համար կարեւոր ա լինել դրանցում։ զի էդ օգնում ա միջինացուած ռացիոնալ իրականութիւնում ապրել։
#իրականութիւն #ընկերներ #շփում #կապեր #կոնֆորտ #յարմարաւէտութիւն
#յարմարաւէտութիւն #կոնֆորտ #կապեր #շփում #ընկերներ #իրականութիւն
ինձ թուում ա, թե անծանօթ մարդկանց համար դժուար ա հետս շփուելը։ դրանից կը կոմպլեքսաւորուեմ ։//