տիգրան · @tigran
106 followers · 4099 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ի դէպ նկատել եմ որ ոստիկանները չեն սիրում երբ իրենց նամակով կամ 102-ով ես դիմում։ ուզում են որ գնաս բաժին ու տեղում հաղորդում տաս։

լաւ չեմ հասկանում ինչով ա պայմանաւորուած, բայց գիտեմ, որ 102 զանգելը որոշակի լրջութիւն ա տալիս գործին։

դէ իրականում նոյնն էլ նամակը զի եթե նամակով ես դիմում որոշակի պարտաւորութիւններ ես դնում ոստիկանի վրայ, օրինակ նամակով սեղմ ժամկէտներում հետ պատասխանելու։

ու սրանք բնաւ լաւ կամ վատ ոստիկան լինելու մասին չի։ նոյնը մեր գործում էլ կայ։

օրինակ երբ ինձ առաջադրանք են տալիս գործի տեղը աւելի հաճելի ա իմ հայեցողութեամբ անեմ քան ջիռայով, էսթիմէյշնով, դէդլայնով ու ամենօրեայ զեկոյցով։

#աշխատանք #մարդիկ #ոստիկանութիւն #ոստիկան #գործ

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
69 followers · 2549 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

էն որ վարչապետը մօտենում ա ոստիկանին/զինուորին ու համազգեստը ուղղում, էդ երբեք չեմ հասկացել։ բայց աւելի շատ բացասական տպաւորութիւն ա թողնում քան դրական։

#համազգեստ #վարչապետ #զինուոր #ոստիկան

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2550 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

երբեք չես իմանայ ոնց կը փոխուի կեանքը։ մի օր ոստիկանապետ ես, մի օր բերման ենթակուող։

#կեանք #քաղաքական #ցոյց #ոստիկան

Last updated 3 years ago