ի դէպ նկատել եմ որ ոստիկանները չեն սիրում երբ իրենց նամակով կամ 102-ով ես դիմում։ ուզում են որ գնաս բաժին ու տեղում հաղորդում տաս։
լաւ չեմ հասկանում ինչով ա պայմանաւորուած, բայց գիտեմ, որ 102 զանգելը որոշակի լրջութիւն ա տալիս գործին։
դէ իրականում նոյնն էլ նամակը զի եթե նամակով ես դիմում որոշակի պարտաւորութիւններ ես դնում ոստիկանի վրայ, օրինակ նամակով սեղմ ժամկէտներում հետ պատասխանելու։
ու սրանք բնաւ լաւ կամ վատ ոստիկան լինելու մասին չի։ նոյնը մեր գործում էլ կայ։
օրինակ երբ ինձ առաջադրանք են տալիս գործի տեղը աւելի հաճելի ա իմ հայեցողութեամբ անեմ քան ջիռայով, էսթիմէյշնով, դէդլայնով ու ամենօրեայ զեկոյցով։
#աշխատանք #մարդիկ #ոստիկանութիւն #ոստիկան #գործ