քայլելու հետ խնդիր ունեմ, որը կարտայայտուի նաեւ այլ տեղերում։
չեմ կարողանում ուղղակի քայլել առանց վերջակէտ ընտրելու։ իսկ ընտրելուց յետոյ շտապում եմ տեղ հասնել, որ ազատուեմ «գործից»։ էդ հոգնեցնող ա ու անվայել ։//
նոյն էլ աշխատանքում ու առօրեայ հարցերում եմ։ չեմ կարողանում ուղղակի ապրել։ անընդհատ նպատակներ եմ սահմանում ու յետոյ շտապում դրանց հասնել։ բայց իրականում ուզում եմ վայելել ամէնը։ նոյնիսկ գործը։
գիտեմ որ խնդիրը մասնաւորապէս իմ նեւրոտիկ լինելու մէջ ա։ ու տարօրինակ կերպով կը վաւերացուի արժէքներիս հետ։
#սովորութիւն #հոգեբանութիւն #քայլել #ուղղակի #նպատակ #կեանք #վերջնակէտ
#վերջնակէտ #կեանք #նպատակ #ուղղակի #քայլել #հոգեբանութիւն #սովորութիւն