ինձ ահաւոր ցաւոտ ա, երբ մարդիկ իմ յարգալից, հանգիստ, օրինապահ, պարտաճանաչ վերաբերմունքը դիտարկում են թուլութիւն ու փորձում են հելնեն մէջքիս։
ցաւոտ ա զի, դա թոյլ չի տալիս իմ պատկերացրած կեանքով ապրել, իմ արժէքներին հաւատարիմ մնալ։ սա շատ նման ա փոքր մաշտաբով պատերազմի, երբ հանգիստ քո համար ապրում ես ու յարձակուում են վրադ։ ես ինքս իրաւաբան չեմ ու լաւ չգիտեմ իմ իրաւունքները բայց լաւ ա, որ ընկերներ ունեմ։
նոյն էլ պատերազմում ա, բնաւ կռուել չգիտեմ, բայց ընկերներ ունեմ։ թե չէ ինչ էր լինելու իմ վիճակը, եթե ամէնը միայնակ անէի։ միգուցէ դրա գինն էլ էն ա, որ իմ արժէքներին հաւատարիմ եմ, ու դրա համար միայնակ չեմ ու պաշտպանուած եմ։ չնայած որ շատ կուզենայի բոլորը հանգիստ ապրէին։ զի ամէն դէպքում սթրեսը թունաւորում ա մեր կեանքը։
փորձում եմ ինքս էլ պաշտպանել մարդկանց էն տեղերում, որտեղ կոփուած եմ, կռուելու մշակոյթ ունեմ։
նաեւ փորձում եմ ինձ պաշտպանող մարդկանցից սովորել, թե ոնց են կռուում։
#կռիւ #պատերազմ #սթրես #խնդիր #ցաւ #հիասթափութիւն #կեանք #մարդիկ #արժէքներ
#արժէքներ #մարդիկ #կեանք #հիասթափութիւն #ցաւ #խնդիր #սթրես #պատերազմ #կռիւ
ամսի 14-ին եւ 15-ին տեղի կունենայ` հայաստանն ընդդէմ ադրբեջանի, դատաւորութեան առաջին լսումները:
միջնորդութիւն՝ https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20210916-APP-01-00-EN.pdf
#դատ #դատավարութիւն #հայաստան #ադրբեջան #պատերազմ #խտրականութիւն
#խտրականութիւն #պատերազմ #ադրբեջան #հայաստան #դատավարութիւն #դատ