տիգրան · @tigran
102 followers · 3842 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

իսկ ի՞նչ ա նշանակում հայոց պատմութիւն։

դա պատերազմների ու թագաւորների մասին ա՞ միայն թե օրինակ մշակոյթի, լեզուի, հաւատների, արուեստի, ճարտարապետութեան մասին։

էն օրը աչքովս ընկաւ, որ մէկը հայոց պատմութիւն իմացող զուգընկեր ա փնտրում։ տեսնես ինչ ակնկալիքներ ունի։

#հայոց #պատմութիւն

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
102 followers · 3842 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

։(։

ասում ա ամէն պատմութիւն երկու կողմ ունի

#զմայլիկ #պատմութիւն

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
77 followers · 2889 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

հետք թողնելու մասին

հաւանաբար պատմութեան մէջ ամենաշատը ներկայ ժամանակում են մարդիկ փորձում հետք թողնել պատմութեան մէջ։ գրեթե բոլորը փորձում են։

ու դա լաւ ա, զի ինչքան շատ հետք մնաj էնքան հասկանալի կը լինի տուեալ ժամանակաշրջանը։ ուղղակի ուզում եմ յիշեցնել, որ հետքերը լինում են տարբեր տեսակի։ օրինակ ես գնահատում եմ մաշուածութեան հետքը դրա համար գումար եմ ծախսում հին խցիկներ գնելու վրայ։ բայց միեւնոյն ժամանակ տանել չեմ կարողանում կեղտի հետքը։ երբ տեսնում եմ շորիս վրայ հետք կայ, կամ այլ տեղ, ամաչում եմ, որ աւելի շուտ չէի տեսել ու փորձում եմ շուտ մաքրել։

բայց ի հարկէ դա իմ անձնական վերաբերմունքն ա հետքերին։ ոչ ոք չգիտի ապագայում որ հետքը աւելի գնահատուած կը լինի։ այնպէս որ շարունակէք թողնել ձեր հետքը ձեր անձնական համոզմունքներին համապատասխան։

#պատմութիւն #վերաբերմունք #համոզմունք #հետք

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
74 followers · 2727 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

բացեցի rss ընթերցիչս ու պատահական բլոգ սկսեցի կարդալ։ շատ դեպրեսիւ ու տխուր բլոգ էր խնդիրների ու միայնակ լինելու մասին։ նայեցի, 2018թ.-ին էր գրուած։ դրանից յետոյ հարիւրաւոր ուրիշ գրառումներ էր արել, բայց չգիտեմ ոնց էդ հինը կարդացի։ յետոյ նայեցի, յիշեցի ում բլոգն ա։

վստահ եմ հիմա իր մօտ ամէն ինչ լաւ ա, չնայած, որ վաղուց չէնք շփուել։

ինձ գրաւեց էն փաստը որ մարդը էդքան հին պատմութիւն ունի, ու էտքան շատ ա բլոգել։ հիմա նա կարող ա ետ գնալ ու կարդալ թե ինչ էր մտածում էն ժամանակ ու թէ ոնց ա փոխուել։

դէ ի հարկէ մենք էլ էստեղ ենք բլոգում, բայց նոյն զգացումը չունեմ։ պէտք ա նորից սկսել բլոգել։

#rss #ժամանակ #պատմութիւն #բլոգ

Last updated 2 years ago