տիգրան · @tigran
105 followers · 4040 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

պէտք ա տնային սերուերների դրախտ լինի։

որ ադմինի մահից յետոյ սերուերը գան տանեն դրախտ, միացնեն հաւիտենական հոսանքից ու ինտերներտից։

դժոխք չեմ ասում զի դժոխքը էն ա, որ անջատուած մնայ։

ի դէպ յիշեցի ինչ որ մէկի խօսքերը էն մասին, որ դժոխքի գաղափարը սխալ ա հէնց նրանով որ մարդը շարունակում ա լինել։ այսինքն եթե դու դժոխքում ապրելու ես, մտածելու ու յիշելու, ինչ մարմնական տանջանքների մասին ա խօսքը։ ի՞նչ մարմին։

#դրախտ #տխուր #ադմին #սերուեր

Last updated 2 years ago

տիգրան · @tigran
80 followers · 3055 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

ջաբեր տեղադրելու համար էստեղից օգտուեցի՝

homebrewserver.club/configurin

մի քանի թերութիւն կար, որոնց մասին ուզում եմ գրել՝

1. https_certificate-ի արժէքը կայքում uploads նախածանցով ա իսկ բեռնող ֆայլում groups-ով։ չիմացայ որն ա ճիշտ, uploads-ով գրեցի։

2. cloud_notify-ը վերցրած ա մեկնաբանութեան մէջ։ թուում ա թե մեկնաբանութիւնից հանես սկսելու ա ios-ի ծանուցումները աշխատել։ զի ուրիշ բան չի ասում էդ մասին։ բայց իրականում էդ հերիք չի։ պէտք ա նաեւ տեղադրել cloud_notify_extensions-ը։ վերջինս ունի գաղտնագրման մոդուլ որը աշխատում ա luaossl-ով։

luarocks install luaossl

բացի դա, պէտք ա muc_offline_delivery-ը աւելացնել MUC կոմպոնենտի modules_enabled-ում։

#հաղորդակարգ #սերուեր #cloud_notify #jabber #xmpp #ջաբեր

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
80 followers · 3039 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

բազայում որոնուող դաշտը ինդեքս արեցի ծանրաբեռնուածութիւնը 95%-ով պակասեց։ բազան 2MB-ով մեծացաւ։ փաստօրէն ինդեքսը շատ կարեւոր բան ա։ չէի պատկերացնի որ նման տարբերութիւն կը տայ։

եթե շաաատ խորանայի, նոյնիսկ կարող էի ըստ լեզուի ինդեքս անել բառերը։ ուղղակի լեզուների մէջ որոշ բացառութիւններ կան, որ ինձ խանգառում են։ օրինակ անգլերէնում a, an - բառ չեն համաւում ու որոնման արդիւնքում չի գտնում։ բայց ես բառարանում ունեմ դրանց թարգմանութիւնը։

տէնց բանէր։

#սերուեր #բառարան #որոնում #ինդեքս #բազայ

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
76 followers · 2733 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

եթե սերուերիս վրայ 1 օր ծախսեմ, կիսատ/պռատ գործերս աւարտին կը հասցնեմ՝

— վերջապէս կարգաւորեմ բեքափի կրիչը
— բառարանի համար սերուեր գրեմ
— միգուցէ վերագործարկեմ typoscan.com-ը
— վերագործարկեմ մատրիքսը կամ ջաբեր դնեմ
— joinrave-ի սթրիմինգի մոդուլը փոխեմ, եթե ուղղել են բագը։ կամ բզեմ որ ուղղեն
— ուղղեմ բլոգիս մեկնաբանութիւնների պատմութիւնը

#թուդու #սերուեր

Last updated 3 years ago

տիգրան · @tigran
69 followers · 2548 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
տիգրան · @tigran
69 followers · 2551 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

էս յօդուածը շատ օգնեց փոստային սերուեր տեղադրելիս՝

scaron.info/blog/debian-mail-p

#սպասարկիչ #սերուեր #փոստ

Last updated 4 years ago