քայլելու հետ խնդիր ունեմ, որը կարտայայտուի նաեւ այլ տեղերում։
չեմ կարողանում ուղղակի քայլել առանց վերջակէտ ընտրելու։ իսկ ընտրելուց յետոյ շտապում եմ տեղ հասնել, որ ազատուեմ «գործից»։ էդ հոգնեցնող ա ու անվայել ։//
նոյն էլ աշխատանքում ու առօրեայ հարցերում եմ։ չեմ կարողանում ուղղակի ապրել։ անընդհատ նպատակներ եմ սահմանում ու յետոյ շտապում դրանց հասնել։ բայց իրականում ուզում եմ վայելել ամէնը։ նոյնիսկ գործը։
գիտեմ որ խնդիրը մասնաւորապէս իմ նեւրոտիկ լինելու մէջ ա։ ու տարօրինակ կերպով կը վաւերացուի արժէքներիս հետ։
#սովորութիւն #հոգեբանութիւն #քայլել #ուղղակի #նպատակ #կեանք #վերջնակէտ
#վերջնակէտ #կեանք #նպատակ #ուղղակի #քայլել #հոգեբանութիւն #սովորութիւն
զգացել եմ թե ինչքան սխալ ա համեմատութիւններով որոշուներ կայեացնելը։ էդ աւելի շատ նման ա վատ բանը արդարացնելուն, զի միշտ աւելի վատը կայ։
ասենք որոշում եմ այլեւս ալկոհոլ չօգտագործել։ յետոյ մի վատ բան ա լինում, մտածում եմ ալկոհոլը էդքան էլ վատ բան չի։
կամ որոշում եմ շաքար չօգտագործել, յետոյ մտածում եմ որ ալկոհոլը աւելի վատ ա, ու շաքարին եւս մէկ շանս տալիս ։Դ
#համեմատութիւն #սովորութիւն #շաքար #ալկոհոլ #սխալ #սննդակարգ
#սննդակարգ #սխալ #ալկոհոլ #շաքար #սովորութիւն #համեմատութիւն
ինքս ինձ սահմանափակում եմ ապագայ յօրինելով։ շատ վատ սովորութիւն ա։
մտքերի մէջ խորանալը, լուծումներ փնտրելը, մաքսիմալ շատ տարբերակներ դիտարկելը անիմաստ, անօգուտ, վատ սովորութիւն ա։
լաւ սովորութիւն ա մտքերի հետեւից չգնալը, միեւնոյն ժամանակ թոյլ տալով, որ դրանք սաւառնեն գլխումդ։
#մեդիտացիա #սովորութիւն #գլուխ #մտքեր