տիգրան · @tigran
102 followers · 3950 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

եթե չկայ օրէնք, որով ամէն ինչ յստակ սահմանուած ա ու որը ընդունելի ա մեծամասնութեան համար, ապա մարդիկ կռուելու են։ զի տեսականօրէն բոլորն էլ կարան ճիշտ լինեն։

դէ արի բացատրի մարդու որ իր շահը աւելի ցածր ա քան հանրային շահը։ չես կարող։ դա պէտք ա օրէնքը ասի։

միւս ցաւոտ խնդիր որ կայ հայաստանում, էդ էն ա, որ օրէնքը չի գործում։ ու ես դեռ չեմ խօսում էն մասին, որ շէնքից-շէնք լաւ են կապում, շէնքի ներսում պատ են քանդում կամ դրսում աղբ են թափում, ...։

վերջերս չեմ յիշում ով ասաց՝ «իրանք փորձում են բարոյական վնասի փոխհատուցման օրէնքը աշխատեցնել»։ ես էլ ուրախացայ, որ էդ մասին էլ մտածող կայ։ զի դժուար ա պատկերացնել որ շարքային հայը նման հարցով դատարան կը դիմի, մեզ մօտ բարոյական վնասը իրար ծեծելով են լուծում։

#կռիւ #վէճ #սահման #օրէնք

Last updated 2 years ago