երբ հայատառ դոմենները նոր էին, ինձ մօտ անվստահութիւն կար դրանցով աշխատող կայքերի հանդէպ։
պատճառներից մէկը էն էր, որ մի շարք ծրագրեր, ծառայութիւններ, կապի միջոցներ չէն սպասարկում հայերէն տառերը, ուր մնաց դոմենները։
երկրորդ պատճառը էր էր, որ վախենում էի որ մարդիկ չկարողանան մտնել էդ կայքեր, զի նոյնիսկ հայատառ ստեղնաշար չունեն հասցէն հաւաքելու համար։
երրորդ պատճառը դրանց ժամանակավրեպ լինել էր։ զի եթե հայերը քիչ են, հայատառ գրողները աւելի քիչ, իսկ այլ ազգի մարդիկ առհասարակ չեն մտնելու, ապա դժուար կայքը կամ ծառայութիւնը երկար կեանք ունենայ։
էդ խնդիրների մի մասը արդէն լուծուած են, զի մենք բոլորս աշխատել ենք էդ ուղղութեամբ։ ես ինքս դոմենների ոլորտում աշխատելով առընչուել եմ դրանց հետ եւ հետեւողական աշխատել որ լուծուեն։
ամնիկը՝ հայատառ դոմենը սպասարկող ընկերութիւնը, նոյնպէս լիքը ջանք ա դնում որ էդ խնդիրները լուծուն։ կարծեմ վերջերս էլ աշխատում էին հայատառ էլ. հասցեների համատեղելիութեան ուղղութեամբ։
նաեւ իմ վստահութիւնը աճեց, թութ.հայ-ից օգտուելու ընթացքում, զի համոզուեցի որ շատ օգտատեր պէտք չի դրա լինելիութեան համար։
սա պատմում եմ, զի մտածում եմ միգուցէ ձեզ մօտ էլ կայ էդ անվստահութիւնը։ բայց իմացէք, որ անկախ նրանից ինչքան մարդ ա օգտուում անքուն.հայ-ից մէկ ա ես պահելու եմ էս հանգոյցը, ինչքան էլ եկամուտ չբերի name.am-ը տրամադրելու ա էդ դոմնենրը իսկ ամնիկը սպասարկելու ա։ եթե աւելի մանրանամ պէտա ա ասեմ նաեւ, որ ինչքան էլ հայատառ գրող չլինի մէկ ա հայերէնը մնալու ա ու մենք ամեն ինչ անելու ենք որ բոլոր հարթակներում դա աշխատի։
#հայերէն #հայատառ թութ #մաստոդոն #դոմեն #տիրոյթ #անքուն #ցանց #համայնք #վստահութիւն #անվստահութիւն
#անվստահութիւն #վստահութիւն #համայնք #ցանց #անքուն #տիրոյթ #դոմեն #մաստոդոն #հայատառ #հայերէն