ես 24 (թե 23) տարեկանից եմ սկսել մենակ ապրել ու հիմա եմ հասկանում ինչքան կարեւոր էր դա։
մարդը չի կարող հասկանալ, գնահատել, սովորել, զգալ որոշ բաներ առանց էդ փորձառութեան։ մի քիչ բացեմ միտքս՝
1. մինչեւ սեփական տուն ունենալը չէի պատկերացնում դա ինչ պատասխանատւութիւն ա։ ոնց պէտք ա վճարել կոմունալները, հարկերը, բանկային վճարումները, եւն։ չէի պատկերացնում ինչ ա նշանակում սեփականատեր լինելը, դրա իրաւունքները ու պարտականութիւնները։ նաեւ զգացումը, ինչ որ բան ունենալու։ հիմա կարող եմ ասել, որ հայաստանում տուն ունեմ, ու հասկանալ, որ դա ոչ թե գոյք ա այլ ապագայի պլաններ։ զի գնալու պալաններ ունեցողը տուն չի առնում էստեղ։ նաեւ սեփականութեան զգացում երկրի, փողոցի, համայնքի հանդէպ։
2. չմիջնորդաւորուած, ուղիղ ու նոր կապեր հարեւանութեան ու պետութեան տարբեր օղակների հետ։ երբ ծնողներիդ հետ ես ապրում ստիպուած ես շփուել մարդկանց հետ որոնք քեզ չեն ճանաչում, բայց նախատրամադրուածութիւն ունեն։
3. դիցուք դուռդ մարդ ա թակում, որը ասելիք ունի։ դա մարտահրաւէր ա, որը պէտք ա սովորես ընդունել։
4. կազմակերպող լինել, մարդկանց հրաւիրել, ընդունել, ճանապարհել, հոգ տանել մարդկանց մասին երբ քո տանն են։ միգուցէ մէկը գիշերի քեզ մօտ, վատ զգայ, կամ այլ բան։ միեւնոյն ժամանակ չթողնել մարդկանց տունդ աւիրեն։
5. ինքդ քո մասին հոգ տանես։ քնես, նորմալ սնուես, չմրսես, դեղ ունենաս, բժշկի գնաս, բժիշկ գտնես։
6. կապեր ունենալ։ շատ մարդիկ ծնողների ունեցած կապերով են ապրում ու չեն գիտակցում դա։ մարդը երբ կոնֆորտի մէջ ա լինում շատ բան չի նկատում ու գիտակցում։
7. անձնական տարածք ունենալ, սիրած մարդու հետ առանձնանալու։ անձնական կեանք, անձնական իրեր ունենալու համար։
#անձնական_կեանք #տուն #տեղափոխուել #փուլ #փորձառութիւն #անձնական_տարածք #կապեր #սեփականութիւն #սեպհականութիւն #անցում #կեանք #հարեւան
#հարեւան #կեանք #անցում #սեպհականութիւն #սեփականութիւն #կապեր #անձնական_տարածք #փորձառութիւն #փուլ #տեղափոխուել #տուն #անձնական_կեանք
երկար ժամանակ մտածում էի տանը կարմիր լոյս դնելու մասին։ բայց աւելի շատ հակուած էի փրկարարական արագ թարթող լոյսից գնել։
էսօր խանութ մտայ, տօնածառի լոյս ընկաւ աչքովս, միայն կարմիրն էր մնացել։ վերցրի։
հիմա կարմիր սենեակում նստած կինո եմ անյում 🎄🔴🔴🔴🔴🔴🔴
#տօն #ամանոր #լոյս #կարմիր #սենեակ #տուն