աաաաաա՜, իմ փոփ ծանօթներից մէկը որոշել ա «ու» տառի տեղը «ւ» գրի ու հիմա էդ ձեւով գրառումներ ա անում ֆէյսբուքում։
երեւի տեսել ա դասականով գրուած տեքստեր, որոշել ա ինքն էլ «ւ» տառը օգտագործի։
ֆէյսբուքեան ընկերներն էլ դա ընկալում են որպէս կրեատիւութիւն գաղափար անգամ չունենալով դասական ուղղագրութեան մասին։
էստեղից հետեւութիւն, որ մարդը չի կարող կրեատիւ լինել էն ոլորտում, որից գաղափար չունի։
#կրեատիւութիւն #ուղղագրութիւն #փոփ #հետեւութիւն #լեզու #ու #ւ
#ւ #ու #լեզու #հետեւութիւն #փոփ #ուղղագրութիւն #կրեատիւութիւն
նկատել եմ, որ մեզ մօտ որեւէ խնդրի մասին խօսելու ու լսուած լինելու համար պէտք ա ֆէյսբուքում կամ ինստագրամում փոփ լինես։
առհասարակ փոփ լինելը վատ նախադրեալ ա խնդիր լուծելու համար։ խնդիրները պէտք ա լուծել գոյութիւն ունեցող լծակներով կամ պայքարել նման լծակներ ունենալու համար։ զի ամէն խնդիր չի, որ ուզում ես հանրայնացնել ու ամէն մարդ չի որ փոփ ա։
նաեւ կարծում եմ դրա հետեւանք ա, որ էսքան շատ մարդ ա ուզում փոփ դառնալ։ նոյնիսկ երբ ասելիք չունեն, ուզում են պաշտպանուած լինելու համար փոփ դառնալ։
յայտնի դառնալու մոլուցքը ամենատգեղը կարտայայտուի անչափահասների մօտ։
#պոպուլիզմ #փոփուլիզմ #փոփ #յայտնութիւն #մոլուցք