Սարեան · @sarian
11 followers · 204 posts · Server sigin.fo

ինչպէս յափշտակել հաշուողական միջոցները | սարեան.ցանցառներ.հայ/s/3yf7ye |

#կրթական #օրէնք #թողարկում

Last updated 1 year ago

տիգրան · @tigran
102 followers · 3950 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

եթե չկայ օրէնք, որով ամէն ինչ յստակ սահմանուած ա ու որը ընդունելի ա մեծամասնութեան համար, ապա մարդիկ կռուելու են։ զի տեսականօրէն բոլորն էլ կարան ճիշտ լինեն։

դէ արի բացատրի մարդու որ իր շահը աւելի ցածր ա քան հանրային շահը։ չես կարող։ դա պէտք ա օրէնքը ասի։

միւս ցաւոտ խնդիր որ կայ հայաստանում, էդ էն ա, որ օրէնքը չի գործում։ ու ես դեռ չեմ խօսում էն մասին, որ շէնքից-շէնք լաւ են կապում, շէնքի ներսում պատ են քանդում կամ դրսում աղբ են թափում, ...։

վերջերս չեմ յիշում ով ասաց՝ «իրանք փորձում են բարոյական վնասի փոխհատուցման օրէնքը աշխատեցնել»։ ես էլ ուրախացայ, որ էդ մասին էլ մտածող կայ։ զի դժուար ա պատկերացնել որ շարքային հայը նման հարցով դատարան կը դիմի, մեզ մօտ բարոյական վնասը իրար ծեծելով են լուծում։

#կռիւ #վէճ #սահման #օրէնք

Last updated 1 year ago

Սարեան · @sarian
11 followers · 187 posts · Server sigin.fo

ինչպէս գտնել անշարժ գոյքի տիրոջը հայաստանում | սարեան.ցանցառներ.հայ/s/z6cimy |

#օրէնք

Last updated 1 year ago

Սարեան · @sarian
11 followers · 177 posts · Server sigin.fo
տիգրան · @tigran
96 followers · 3705 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

որ մարդկանց առաջարկում ենք մաստոդոն գալ, հրաւիրում ենք մեր հանգոյցներ առաջին բանը որ հարցնում են՝ ինչի պէտք ա ձեզ վստահենք։

երեւի շատ ենք գրել ու ասել էդ մասին տարբեր կարծիքներ, բայց հիմա չեմ գտնի ու դրա համար ուզում եմ նորից ասել։

նախ եթե ընտրութիւնը տեղական հանգոյցի ու ամերիկեան կորպորացիայի մէջ ա, ապա ինձ համար զարմանալի ա թե ոնց կարելի ա ամերիկեան կորպորացիային աւելի շատ վստահել։ եթե դու խնդիր ունենաս ցանցի հետ, դու ոչ մի լծակ չունես խնդիրդ լուծելու ֆէյսբուքի համ թուիթերի հետ։ իրանք աստուած են։ նոյնիսկ եթե ինչ որ լծակ ունես, իրանց տրամադրած գործիքներն են, ոչ թե աւելի անկախ բան։ դատարան դիմելն էլ անիմաստ ա, զի նախ շատ թանկ ա յետոյ էլ պարզ չի ոնց ես հայաստանից թուիթերին դատի տալու։ ես չեմ պատկերացնում։ ու ոնց ես յաղթելու դատը։

իսկ տեղական հանգոյցները, առաջին հերթին հիմնուած են բաց ծրագրակազմի վրայ։ էդ նշանակում ա, որ կարաս կոդը նայել, նաեւ կարող ես ինքդ հոսթ անել։ բաց էդ էստեղ չկայ անձնական նամակի գաղափար, ինչը արդէն քչացնում ա ռիսկերը։ ի հարկէ կարող ես գրառման տեսանելիութիւնը սահմանափակել, բայց դա նոյնը չի ինչ չաթով գրելը, զի չի ապահովում գաղտնագրում։ ուղղակի սահմանփակում ա տեսանելիութիւնը։

բայց ես հիմա ուզում եմ հակառակը ասել։ իրականում մեզ՝ ադմիններիս, համար ա վստահութեան ու անվտանգութեան հարց ամէն նոր օգտատիրոջ գրանցումը։ հայաստանում գործող սոց. ցանցերը պարտաւոր են ենթարկուել հհ օրէնքներին, ինչը պատասխանատւութիւն ա դնում մեր ուսերին։ օրինակ եթե օրէնք ա դուրս գալիս, որ աժ պատգամաւորներին հայհոյել չի կարելի, ինչքան էլ մենք դեմ լինենք էդ օրենքին, մէկ ա պարտաւոր ենք պահել։ զի չենք ուզում դատարան գնալ, կամ որ ոստիկանները գան ու առգրաւեն սերուերները ու անջատուի ոչ միայն հանգոյցը այլ նաեւ լիքը ուրիշ բան որ աշխատում ա։

#պատասխանատուութիւն #թուիթեր #անվտանգութիւն #վստահութիւն #օրէնք #մաստոդոն #հանգոյց

Last updated 1 year ago

Սարեան · @sarian
11 followers · 163 posts · Server sigin.fo

Red Hat’s response to the git.centos.org changes | սարեան.ցանցառներ.հայ/s/jolx5x |

#լինուքս #օրէնք

Last updated 1 year ago

Սարեան · @sarian
11 followers · 162 posts · Server sigin.fo
Սարեան · @sarian
11 followers · 158 posts · Server sigin.fo
Սարեան · @sarian
11 followers · 140 posts · Server sigin.fo

աւելի շատ սթոլման, կամ ո՞րն ա fsf֊ի բացթողումը։ | սարեան.ցանցառներ.հայ/s/gx13lx |

#օրէնք

Last updated 1 year ago

Սարեան · @sarian
11 followers · 100 posts · Server sigin.fo
տիգրան · @tigran
86 followers · 3364 posts · Server xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

յօրինողին կարելի ա անուանել նաեւ սահմանադիր։

նաեւ հակառակը։

օրինակ սահմանադրական դատարանը կարելի ա անուանել յօրինողների դատարան։ իսկ սահմանադրութիւնը յօրինուածք։

յօրինուածք

#բառ #լեզու #սահմանադիր #օրէնք #յօրինել #սահմանադրութիւն #սահման

Last updated 1 year ago

Սարեան · @sarian
10 followers · 12 posts · Server sigin.fo

W3C-ն վերագործարկվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն | սարեան.ցանցառներ.հայ/s/18bxtc |

#օրէնք #վեբ

Last updated 2 years ago