ինստագրամով ընկերոջս ուղարկում եմ անքուն.հայ-ի punycode հասցէն, որ մոբայլ յաւելուածով կարողանայ մտնել։ փորձում ա չի կարողանում։
յետոյ ես եմ ստուգում ուղարկածս հասէն ու ջոկում եմ որ իրօք չի աշխատում։
չգիտեմ ինչ տրամաբանութեամբ ինստագրամը փոխել ա իմ գրածը։
ես ուղարկել եմ՝
xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
ինստագրամը ցոյց ա տուել՝
xn—y9a6bah4ck.xn—y9a3aq
եթե ուշադիր նայէք երկու կարճ գծիկը փոխել ա մէկ երկարով։
ես գիտէի որ ֆէյսբուքենք սրիկայ են, բայց չգիտէի որ էնքան, որ արդէն մարդկանց նամակներն եմ խմբագրում։
ասենք ո՞վ իրաւունք ունի փոխելու իմ նամակը, ով գիտի ինչ ա նշանակում իմ համար էդ գծիկները։ աբսուրդ ա։ վաղը էմոջինը ու կետադրութիւնը կփոխեն, միւս օրը կոնտեքստը։
ու մարդիկ ասելու են՝ «ես դէմ չեմ, իմ օգտին են անում։ փոխում են որ ճիշտ լինի կէտադրութիւն, միտքը, սմայլիկը» ու տէնց։
#անքուն #նամակ #դաշնեզերք #մաստոդոն #ինստագրամ #ֆէյսբուք